Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Մեր իրականությունների աղաղակող խզումը

Մեր իրականությունների աղաղակող խզումը
30.06.2025 | 15:24

Երբեմն թվում է՝ աշխարհը սևի ու սպիտակի է բաժանված:

Բայց իրականությունն ավելի դաժան է. այն բաժանված է շքեղության ու կործանման։

Պատերազմի գոտիներում՝ մարդիկ փախչում են՝ երեխաները ձեռքներին,

գիշերը պատռված երկնքի տակ սպասում են՝ հաջորդ պայթունի աղմուկին։

Այդ նույն ժամին՝ Վենետիկը փակ է՝ միայն մեկ մարդու՝ Բեզոսի հարսանիքի համար։

Երեք օրով մի ողջ քաղաք փակել են՝ աղմկոտ հանդիսության, դիզայներական զգեստների, միլիարդավոր լուսանկարների համար։

Այս երկու իրականությունները գոյություն ունեն միևնույն մոլորակի վրա, միևնույն պահին։

Մի վայրում մայրերն աղոթում են, որ իրենց երեխան ողջ մնա, մյուսում՝ կենացներ են ասվում միլիարդավոր ունեցվածքի շուրջ հյուսված սիրո համար։

Մոլորակ, որի մի հատվածում աղոթքի մոմերն են վառվում,

Մի այլ տեղ լույսերն են վառվում լուսանկարչական ֆլեշների տակ։

Մի հատվածում մոլորված հայացքներ են,

մյուսում՝ քմահաճ քմծիծաղներ։

ՈՒ երբեմն հարց ես տալիս քեզ՝

արդյո՞ք մենք ապրում ենք նույն աշխարհում։

Որպես մարդ, ի՞նչ ես սովորում այս պատկերի միջից։

Որպես հասարակություն, որտե՞ղ ես քեզ դասում։

ՈՒ եթե մի տեղ երեխան թաքնվում է հարվածից,

իսկ մի այլ տեղ հյուրերը փախչում են անձրևից՝ հարսանիքի օրը,

հապա ո՞րն է իրական դրաման։

Աշխարհը հաճախ լռում է այս հակասությունների առաջ։

Ավելի հեշտ է փակել աչքերը շքեղ լուսանկարներով,

քան բացել դրանք՝ կոտրված պատուհանների հետևում ապրող իրականությունների վրա։

Բայց սպրդում է մի հարց՝ ե՞րբ մեր լռությունը կսկսի ճեղքվել, ի՞նչ ձայն դուրս կգա։

Ճիշտ ժամանակն է որոշելու՝ այդ ձայնը կհնչի որպես զգացող հոգու խի՞ղճ,

թե՞ հերթական հեգնական հնչյուն՝ աղաղակող դատարկության մեջ։

Մարի Գ.

Դիտվել է՝ 836

Մեկնաբանություններ