Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Աստծունը՝ Աստծոն, կայսրինը՝ կայսրին

Աստծունը՝ Աստծոն, կայսրինը՝ կայսրին
08.08.2025 | 15:04

Հայաստանում իշխանության և նրա շրջակա ուժերի մտքերում ու սրտերում նոր ուրվական է, ավաղ, հայտնվել, և այդ ուրվականը մահափորձերի և այն իրականացնողների մտասևեռումից է ծնվել։ Մտասևեռումների ծագման գիտական պատճառների բացահայտման ուղիները բարդ են, դրանց ծագումնաբանությունը կապ ունի բազմաթիվ գործոնների հետ՝ վախից մինչև սեփական անձի կարևորության հիշեցում, ընդգծում, հանրահռչակում ներսի և դրսի լսարանների համար, այսինքն՝ զուտ հոգեբանականից մինչև արտաքին ու ներքին քաղաքական և վերջում միայն քրեաիրավական։

Ինքը մահափորձ եզրույթը սարսռալի է հնչում, որն իրականում պետք է առաջնայինը լիներ, բայց երբ այն դառնում է տարածվող պատում, ծագում է առերևույթ հիմնավոր կասկած, որ այս վտանգավոր իրողությունը դարձել է քարոզչական գործիք, հասարակությանն ահաբեկելու միջոց։ Ազատազրկման վայրերում են հայտնվում մարդիկ, որոնց հանրային և իրական գործունեությունն իսկ հիմք չի ստեղծում նրանց սարսռալի մտադրությունների համար, բայց քրեական վարույթներ է, որ հարուցվում են աջ ու ահյակ։ Սույն մահափորձավախը համակել է նաև Արամ Զ Սարգսյանի հայտնի ընտանիքին, որոնք այս ծանրագույն հանցագործության մեջ ամբաստանում են թոշակառու, հաշմանդամ, բազում հիվանդություններով տառապող մի անձի՝ Ստեփան Սամվելյանին, և հետևողականորեն զարգացնում են այս պատումը, որը փորձառու փաստաբան Զարուհի Փոստանջյանի և Սամվելյանին ճանաչող բոլոր մարդկանց մեջ զարմանք է միայն հարուցում իր արհեստական հիմնավորումներով և ուղղակի փաստերի բացակայությամբ, բայց դրա հետևանքով իրենց համագյուղացի մեր հայրենակիցը հայտնվել է կյանքի ու մահվան շեմին։ Սթափվելու ժամանակն է, ձերբազատվե՛ք ուրվականներից՝ ձեզ ոչ ոք չի ուզում սպանել, մարդիկ միայն ուզում են, որ դուք օրենքները հարգեք և պետության ու քաղաքացու շահերը։ Ուրիշ ոչի՛նչ։ Եթե Վազգեն Սարգսյանին և Կարեն Դեմիրճյանին մահափորձի միջոցով սպանել են, դրանից չի բխում, որ դուք էլ նույն կշիռն ու դերակատարումն ունեք, հանգիստ եղեք։ Աստծունը՝ Աստծուն, կայսրինը՝ կայսրին։ Վազգեն Սարգսյանի խռովահույզ հոգին, լույս իջնի նրա և Կարեն Դեմիրճյանի հիշատակին, վերևից տեսնում է ամենը։ Միայն ապացուցված փաստերով ամբաստանյալը պետք է լինի կալանավորված, իսկ հիվանդը՝ միմիայն հիվանդանոցում։

Նարինե ԴԻԼԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 1045

Մեկնաբանություններ