Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Ո՞վ է պատասխան տալու թաղված միլիոնների և երևանցու վտանգված առողջության համար

Ո՞վ է պատասխան տալու թաղված միլիոնների և երևանցու վտանգված առողջության համար
21.08.2025 | 12:29

Քայլում եմ Երևանով ու նայում «աննախսդեպ նորատունկ ծառերին», որ դահիճաբար հնձած թեղիներին փոխարինեցին:

Երևանյան արևից այրված, ջրազրկված, խեղճացած դժբախտ և դժգույն բույսեր:

Ձեր գիտահեն կանաչապատման արյունքն է՝ կլիմային չհարմարվող և Երևանի փողոցների կանաչապատման համար ոչ նպատակային ձիակասկեր և կատալպաներ:

Փոխեք ձեր խորհրդատուներին, նրանք նույնիսկ չգիտեն, իրենց հեղինակությամբ գրքերում և հոդվածներում ինչ են գրել:

Կրկնում եմ՝ 2022-2025թթ. Երևանի կանաչապատումը՝ ուսանողական ձեռնարկ «Երևանի կանաչապատման մեջ ԱՐԳԵԼՎԱԾ քայլերը»…

Քրիստինա ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հ.Գ.

Մի բան գրում են և դրա հակառակն անում։

Ո՞վ է պատասխան տալու թաղված միլիոնների և երևանցու վտանգված առողջության համար։

Դիտվել է՝ 243

Մեկնաբանություններ