Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան արձագանքել է ՈՒկրաինայի տարածքին, մասնավորապես՝ Կիևին Ռուսաստանի հասցրած հարվածներին։ «Մենք պետք է հավատարիմ մնանք մեր որդեգրած ուղուն՝ ամրացնել ՈՒկրաինայի պաշտպանությունը և ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա՝ լրացուցիչ պատժամիջոցներով և սերտ համագործակցությամբ մեր դաշնակիցների ու գործընկերների հետ»,- ասել է Կոշտան։               
 

Հեյդարի որդին մեղադրում է

Հեյդարի որդին մեղադրում է
29.08.2025 | 12:18

Խորհրդային ԿԳԲ-ի բարձրաստիճան պաշտոնյայի ընտանիքում հասակ առած Իլհամը «Ալ-Արաբիայի» հետ զրույցում ասել է.

«Մենք իրավունք ունենք ստանալու այդ միջոցների մի մասը` զգալի մասը։ Կհասնենք դրան։ Խոսքը ո‘չ միայն Կիևին տրված օգնության դիմաց փոխհատուցում ստանալու մասին է, որը մենք ցուցաբերում ենք ներխուժման ամենասկզբից, այլև Ռուսաստանի պատճառով Ադրբեջանի կրած ընդհանուր տնտեսական կորուստների»։

Դե ինչ, հիմա իսկապես ժամանակն է, որպեսզի Ռուսաստանը հնձի այն, ինչ ցանել է։

Քաղաքական նպատակահարմարության պատճառով դաշնակցի հանդեպ հաճախ չեզոք միջնորդի դեր ստանձնելը այնքան էլ հաճելի չէր օգնության հույս ունեցող դաշնակցի համար։

Ընդ որում, խոսքը Փաշինյանի մասին չէ, այլ՝ հայ ժողովրդի։

Իսկ ցանկության դեպքում հաստատ կարելի էր անգամ Փաշինյանին ստիպել ընդունել օգնություն։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1145

Մեկնաբանություններ