«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

Եղել ենք, կանք ու լինելու ենք

Եղել ենք, կանք ու լինելու ենք
20.05.2026 | 14:04

Մեկը կար՝ բղավորմ էր.

«Դուք ինչու՞ եք կենդանի։ Դուք դեռ պատասխան պետք է տաք, թե ինչու՞ եք կենդանի»:

Հարցին պատասխանում է մեծն Րաֆֆին.

«Հայոց ժողովուրդը մի զարմանալի ժողովուրդ է. նրան սպանելը, եթե չասեմ անհնարին, կարող եմ ասել, որ շատ դժվարին է: Նա այն բազմագլխյան առասպելական վիշապն է, որ կոչվում է Հիդրա, որի յուրաքանչյուր ջախջախված և կտրված գլխի տեղ բուսնում է մի նորը և ավելի զորավորը: Դարերի ընթացքում, համաշխարհական դարբնոցի սալի վրա, հայը այն աստիճան ծեծվեցավ, տաշվեցավ և կոփվեցավ, որ ստացավ երկաթի ամրություն: Նրան ջախջախելը շատ հեշտ չէ. նա չափազանց տոկուն է...»։

«Խենթը», Րաֆֆի

Հիմա հասկանալի է, թե ինչու են կենդանի, ՀԱՅ են, դրա համար։

Եվ որքան էլ թշնամիները՝ մեր մահն ու ոչնչացումը երազեն, մեկ է՝ եղել ենք, կանք ու լինելու ենք։

Առաջ Աստված։

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 6261

Մեկնաբանություններ