ԱՄՆ-ը մերժել է Իրանի հարստացված ուրանը Ռուսաստան փոխանցելու Ռուսաստանի առաջարկը, ընդ որում, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է վերադառնալ այդ նախաձեռնության քննարկմանը՝ India Today-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Պուտինի առաջարկը, ինչին համաձայն էր Իրանը, բավականին լավ լուծում կարող էր լինել»,- հավելել է Պեսկովը։               
 

Էֆենդի Ֆիդանի այն միտքը, որ Իրանից հետո Իսրայելը կընկնի Թուրքիայի հետևից, բացարձակ ճշմարտություն է

Էֆենդի Ֆիդանի այն միտքը, որ Իրանից հետո Իսրայելը կընկնի Թուրքիայի հետևից, բացարձակ ճշմարտություն է
15.04.2026 | 12:05

Այսօր շատ է խոսվում թուրք-իսրայելական շատ հավանական բախման մասին, իսկ հայ ժողովրդի հակահայկական արևմտական հատվածը անհամբեր սպասում է, թե երբ է Իսրայելը Ամերիկայի օգնությամբ ջարդելու թուրքերին։ Իրոք բեկումնային պահ է այդ երկու երկրների բազմադարյա հարաբերությունների մեջ, և այս կապակցությամբ ուզում եմ հայտնել մի քանի նկատառում։

Առաջին․ չեն ունեցել հրեաները երբեք իրենց պատմության մեջ ավելի հավատարիմ և բարի հարազատ, քան թուրքերն ու Օսմանյան կայսրությունը։ Երբ էթնիկ հրեա և հավատացյալ հուդայական պրն Կոլոմբոսը 1492-ին գնաց Ամերիկա և հսկայական հարստություններ բերեց իսպանական գահին՝ բացելով նոր դարաշրջան համաշխարհային պատմության մեջ, կաթոլիկ երախտապարտ իսպանացիները պետք է, չէ՞, ինչ-որ մի կերպ շնորհակալություն հայտնեին հրեաներին։ Եվ հայտնեցին․ բոլոր հրեաներին քշեցին երկրից (Պորտուգալիան նույնպես) հենց 1492-ից սկսած։ Նրանց գրկաբաց ընդունեց պրն սուլթանը՝ ասելով․ դուք աշխատասեր արարիչ ժողովուրդ եք, եկեք իմ երկրում ապրեք, ինձ հարստացրեք։

Այդ օրվանից մեկնարկեցին թուրք-հրեական շոկոլադային հարաբերությունները, որոնք շարունակվեցին մինչև Էրդողան էֆենդու երևան գալը։ Բոլոր իսրայելա-արաբական պատերազմներում Թուրքիան չեզոքություն պահպանեց՝ հօգուտ Իսրայելի, մի օր չասաց, թե Պաղեստինի ստեղծմանը մի խոչընդոտեք և այլն, և այլն։ Բայց Էրդողանը փչացրեց դարավոր եղբայրությունը։ Ո՞վ է այդ էֆենդին։ Մուսուլման եղբայրների այսօրվա առաջնորդը։ Իսկ ի՞նչ է ՀԱՄԱՍ-ը։ ՀԱՄԱՍ-ի արաբները նույնպես մուսուլման եղբայրներ են, այսինքն՝ Էրդողան էֆենդու հոգևոր հպատակները։ Հետևաբար, թուրք-հրեական եղբայրությունը չէր կարող ճաքեր չտալ։ Եվ տվեց։

Երկրորդ․ սիոնիզմհը, մեր մեջ ասած, ռասիզմի ամենաայլանդակ տեսակներից է, իսկ պրն Նեթանյահուն չի թաքցնում, որ սիոնիստ է, ավելին՝ ասում է, որ սիոնիստական տերություն է կերտում։ Եվ Իրանի հետ հակամարտության բուն պատճառն այն է, որ սիոնիզմի միակ խոչընդոտը Իրանն է՝ չի կարող տարածաշրջանում գոյություն ունենալ ևս մեկ տերություն, Իսրայելից զատ, հակառակ դեպքում սիոնիզմի պրոյեկտը կգահավիժի, իսկ Իրանն արդեն իսկ տերություն է, թեպետև առանց միջուկային զենքի, որն Իրանի համար ընդամենը ժամանակի հարց է։ Բացի այդ, սիոնիստական Իսրայելն իր մեջ ընդգրկում է նաև թուրքական տարածքներ, բացի Սինայից, Սիրիայից, Իրաքից, Քուվեյթից և այլն։ Դե, հիմա ո՞նց դիմանա էֆենդի Էրդողանի սիրտը սիոնիզմի դարդին, ինչպե՞ս չթշնամանա իր վաղեմի պահած-փայփայած ենթակա ազգի հետ։

Եվ թշնամանում է։ Իսկ էֆենդի Ֆիդանի այն միտքը, որ Իրանից հետո Իսրայելը կընկնի մեր հետևից, բացարձակ ճշմարտություն է։

Ի՞նչ ասեմ։ Եկեք փայլուն հաջողություն ցանկանանք երկու կողմերին էլ, որքան նրանք հաջողակ լինեն գալիք բախումներում, այդքան շատ կկոտորեն միմյանց, այդքան շատ անձամբ ես կուրախանամ և կծիծաղեմ մյուս նորմալ հայերի հետ։

Ամեն․․․

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 341

Մեկնաբանություններ