«Օգոստոսի 8-ին ԱՄՆ-ում տեղի ունեցած գագաթնաժողովը և ստորագրված փաստաթղթերն ունեն պատմական նշանակություն։ Այս պատմական հնարավորությունը ճիշտ գնահատելու և խաղաղության պայմանագիր ստորագրելու համար անհրաժեշտ է, որ Հայաստանը վերացնի Ադրբեջանի նկատմամբ Սահմանադրության մակարդակով ամրագրված տարածքային պահանջները»,– Թյուրքական պետությունների կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստում հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։               
 

Ասում են...

Ասում են...
28.11.2008 | 00:00

...թե ղարաբաղյան հիմնահարցի հայաստանյան քննարկման օրերին, երբ հանրապետության նախագահն իր մոտ էր հրավիրել տարբեր կուսակցությունների ներկայացուցիչների, ՀՀԿ-ական շրջանակներում շատ վատ տպավորություն է թողել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի բացակայությունը։ Վերջինս այդ ժամանակ մեկնել էր Մոսկվա՝ իբրև հյուր մասնակցելու «Եդինայա Ռոսիա» կուսակցության համագումարին, ինչը կոալիցիայի նրա գործընկեր հանրապետականների վրա դրսից «տղա բերելու» տպավորություն է թողել։ Ըստ շրջանառվող լուրերի՝ նախագահի աշխատակազմն էլ ձեռքերը ծալած չի նստել և համապատասխան հանձնարարական է իջեցրել՝ մանրադիտակի տակ պահել պաշտոններ զբաղեցնող ԲՀԿ-ականների պետական և բիզնես-գործունեությունը։

Դիտվել է՝ 6546

Մեկնաբանություններ