ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վերջերս կասկածներ է հայտնում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա իր ազդեցության վերաբերյալ՝ գրում է Axios-ը։ Նա իր վստահված անձանց խոստովանել է, որ սխալ է գնահատել Ռուսաստանի ղեկավարի՝ հանուն խաղաղության պատրաստակամությունը։ Շաբաթ օրը Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ կսահմանի միայն այն դեպքում, եթե ՆԱՏՕ-ի բոլոր երկրները բարձր մաքսատուրքեր սահմանեն Չինաստանի համար։               
 

«Անհրաժեշտ է վերանայել դասագրքերի բաշխման և վարձավճարների հավաքման մեխանիզմը»

«Անհրաժեշտ է վերանայել դասագրքերի բաշխման և վարձավճարների հավաքման մեխանիզմը»
23.10.2013 | 16:37

«Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը մամուլի հաղորդագրություն է տարածել, որում անդրադառնում է դասագրքերի բաշխման և վարձավճարների հավաքման մեխանիզմը վերանայելու անհրաժեշտությանը:

Հաղորդագրությունում, մասնավորապես, ասվում է.

«Դասագրքերի բաշխման ու վարձավճարների հավաքագրման առնչությամբ մարզերից ահազանգեր են գալիս, որ մարզային կրթության վարչություններից դպրոցներին պարտադրում են իրացնել դպրոցների գրադարաններում եղած բոլոր դասագրքերն այն դեպքում, երբ աշակերտների թիվը պակասել է, կամ 5-րդ տարում դասագիրքը նույն արժեքով է տրվում աշակերտին, ինչ առաջին տարում:

Կա ահազանգ այն մասին, որ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին միայն ԴՇՀ-ի (Դասագրքերի շրջանառու հիմնադրամի) հրատարակած դասագրքերն են տրվում անվճար, իսկ պետբյուջեով հրատարակված գրքերը՝ գումարով:

Տեղեկացված եմ նաև, որ ծնողները դասագրքերը հաճախ չեն ուզում վերցնել՝ ասելով, որ դրանք կայքում տեղադրված են, և երեխան օգտվում է կայքից կամ երկու հոգով մեկ գիրք են ուզում վերցնել, որը դպրոցի գրադարանավարներին և տնօրեններին հաճախ ծանր կացության առջև է կանգնեցնում:

Կարծում եմ, որ ժամանակն է վերանայել Դասագրքերի շրջանառու հիմնադրամի գործունեությունը, և գտնել դասագրքերի օգտագործմանը նպաստող ավելի արդյունավետ ու փոխշահավետ մեխանիզմ»:

Դիտվել է՝ 2769

Մեկնաբանություններ