Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Բարի գալուստ, «Նուռ»

Բարի գալուստ, «Նուռ»
09.05.2014 | 15:27

Բրյուսելում լույս է տեսել եռալեզու (ֆրանսերեն, հոլանդերեն, հայերեն) «Նուռ» ամսագրի առաջին համարը: Անկասկած, դա նշանակալի երևույթ է, որովհետև, եթե չեմ սխալվում, Բելգիայում հայերեն պարբերական, այն էլ՝ օտար լեզուների ուղեկցությամբ, երբևէ չի հրատարակվել: Անշուշտ, ամսագրի թիրախը հասկանալի է՝ եվրոպացիներին հաղորդակից դարձնել հայոց պատմությանը, ավանդույթներին, արվեստին, մշակույթին և իրականությանը: Իսկ դա ենթադրում է ահռելի առաքելության ստանձնում և պատասխանատվություն:
Ամսագրի խմբագրակազմը բաղկացած է բացառապես կանանցից՝ Սյուզան Քանանյանի գլխավորությամբ, և «կանացի» ձեռագիրը որոշակի նրբագեղություն է պարունակում:
Խիստ ցանկալի կլիներ, որ հանդեսը փոխճանաչողական բնույթ ունենար, այսինքն՝ որոշ էջեր հատկացներ հայ-եվրոպական, մասնավորապես՝ հայ-բելգական դարավոր առնչություններին, գաղթօջախի պատմությանը, արդի բելգահայերի արմատներին, ինչը ամսագիրը հետաքրքիր կդարձներ նաև օտար ընթերցողին, և, իհարկե, միավորեր, համախմբեր համայնքի բոլոր շերտերը:
Սյուզան Քանանյանն իր խմբագրականն ավարտել է հետևյալ խոսքով. «Բարի գալուստ, «Նուռ»: Մենք էլ սիրով նույն բանն ենք ասում՝ բարի գալուստ հայոց մամուլի անդաստան:


Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 1970

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ