Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան արձագանքել է ՈՒկրաինայի տարածքին, մասնավորապես՝ Կիևին Ռուսաստանի հասցրած հարվածներին։ «Մենք պետք է հավատարիմ մնանք մեր որդեգրած ուղուն՝ ամրացնել ՈՒկրաինայի պաշտպանությունը և ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա՝ լրացուցիչ պատժամիջոցներով և սերտ համագործակցությամբ մեր դաշնակիցների ու գործընկերների հետ»,- ասել է Կոշտան։               
 

Օպերային թատրոնում գլխավոր դիրիժորի հաստիք այլևս չի լինելու

Օպերային թատրոնում գլխավոր դիրիժորի հաստիք այլևս չի լինելու
17.12.2015 | 16:56

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կառուցվածքային փոփոխություններ են տեղի ունեցել: Կրճատվել է թատրոնի գլխավոր դիրիժորի և երաժշտական ղեկավարի հաստիքը: Այս մասին տեղեկացնում են օպերային թատրոնից, նշում, որ թատրոնն այսօր ունի երեք դիրիժոր՝ Աթանես Առաքելյան, Հարություն Արզումանյան, Ռուբեն Ասատրյան: Իտալացի նշանավոր դիրիժոր Ջանլուկա Մարչանոն թատրոնի հետ կշարունակի իր համագործակցությունը հրավիրյալ դիրիժորի կարգավիճակով: Նախատեսված է այլ հրավիրյալ դիրիժորների հետ համագործակցություն:

Նշենք, որ 2008-ից թատրոնը չուներ գեղարվեստական ղեկավար: ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանը զբաղեցնում էր գլխավոր դիրիժորի և երաժշտական ղեկավարի պաշտոնը: Փոփոխությունից հետո Կարեն Դուրգարյանին առաջարկվել է շարունակել աշխատել որպես թատրոնի դիրիժոր, սակայն վերջինս հրաժարվել է:
Օպերային թատրոնից փաստում են, որ փոփոխությունների առաջարկն արվել է թատրոնի գեղարվեստական ղեկավար Հայաստանի և Լիտվայի ժողովրդական արտիստ Գեղամ Գրիգորյանի կողմից, որը արժանացել է թատրոնի ղեկավարության հավանությանը:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1298

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ