Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Ժելիմիր Ժիլնիկը բաց է հաղորդակցության համար

Ժելիմիր Ժիլնիկը բաց է հաղորդակցության համար
13.07.2016 | 00:59

«Ոսկե ծիրան» կիոնփառատոնի շրջանակներում մեկնարկեց սերբ ռեժիսոր, «հարավսլավական սև ալիք» ուղղության կարկառուն ներկայացուցիչ Ժելիմիր Ժիլնիկի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը:

Ցուցադրվեցին նրա վաղ շրջանի վավերագրական ֆիլմերը, որոնք կարճ կինոպատումներ էին ամենասովորական մարդկանց ու իրողությունների մասին, այն ամենի մասին, որ անխուսափելիորեն առկա է մեր կողքին, բայց որը մենք շատ հաճախ անգամ չենք նկատում:
Ցուցադրվեցին «Հանդես գյուղական երիտասարդության մասին ձմռանը», «Փոքրիկ պիոներները», «Գործազուրկները», «Հունիսյան խռովություն», «Սև ֆիլմ», «Յազակի ապստամբությունը», «Հաշվառում», ֆիլմերը, որոնք դիտելիս չես կարողանում հավատալ, որ այդ ամենը կատարվում է Հայաստանից, Երևանից դուրս. այնքա՜ն նման էին այդ կինոպատմությունները մեր ապրածին: Նմանության այս փաստին իրենց խոսքում անդրադարձան նաև Հարություն Խաչատրյանն ու Ժելիմիր Ժիլնիկը:


Հետահայաց ցուցադրության մեկնարկից առաջ տեղի ունեցավ նաև Ժիլնիկին Փարաջանովյան թալեր հանձնելու արարողակարգը: Սերբ կինոգործիչը իր խոսքում մանսավորապես նշեց, որ ինքը մեծ ոգևորությամբ է եկել Հայաստան և բաց է հաղորդակցության համար:
Ինչպես արդեն նշել ենք, Ժելիմիր Ժիլնիկն այս տարի գլխավորում է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի Վավերագրական ֆիլմերի ժյուրին:

Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1902

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ