ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը, ամենայն հավանականությամբ, հետաքննություն կսկսի Ջորջ Սորոսի կամ նրա ընտանիքի անդամների նկատմամբ՝ Դեմոկրատական կուսակցության խոշոր դոնորին մեղադրելով բողոքի ցույցերը ֆինանսավորելու մեջ: «Ցուցարարները գումար են ստանում Սորոսից և այլ մարդկանցից։ Մենք կհետաքննենք Սորոսի գործը։ Դա ավելին է, քան սոսկ բողոքի ցույցերը»,- ընդգծել է Թրամփը։               
 

Վաղը կտրվի Չեմպիոների լիգայի փլեյ օֆի մեկնարկը

Վաղը կտրվի Չեմպիոների լիգայի փլեյ օֆի մեկնարկը
13.02.2017 | 15:36

Վաղը մեկնարկում են Չեմպիոների լիգայի փլեյ օֆի խաղերը: Երեքշաբթի կմրցեն «Բենֆիկա»-Դորտմունդի «Բորուսիա», «Պարի Սեն Ժերմեն»-«Բարսելոն», հաջորդ օրը՝ «Բավարիա»-«Արսենալ», Մադրիդի «Ռեալ»-«Նապոլի» զույգերը:

Զույգերի մյուս քառյակը պայքարի մեջ կմտնի մեկ շաբաթ անց: Հանդիպումները բաղկացած են երկու խաղից: Պարտվողները դուրս կմնան հետագա պայքարից:
Հինգշաբթի պայքարի մեջ կմտնեն Եվրոպայի լիգայի մասնակիցները:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1057

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ