«Այսօր մենք ունենք 26 երկիր, որոնք պաշտոնապես պարտավորվել են, իսկ որոշները դեռևս դիրքորոշում չեն արտահայտել՝ զորքեր տեղակայել ՈՒկրաինայում որպես «աջակցության ուժ» կամ ներկա լինել ցամաքում, ծովում կամ օդում: Այդ ուժը չի ձգտում որևէ պատերազմ սկսել Ռուսաստանի հետ»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ։               
 

Մեկ քառորդի մասնակիցները հայտնի են

Մեկ քառորդի մասնակիցները հայտնի են
02.03.2018 | 14:13

Ֆուտբոլի Անգլիայի գավաթի 1/8 եզրափակչի երկու դիմակայություն ունեցել էր խաղաղ ելք, իսկ դա նշանակում էր, որ հաղթողին որոշելու համար դրանք պարտադրաբար պիտի վերախաղարկվեին: Երկուսում էլ հյուրընկալող կողմն է հաղթանակի հասել: «Սուոնսին» ծնկի է բերել «Շևիլդ ՈՒենսդեյին» (2:0), «Տոտենհեմը»` «Ռոչդեյլին» (6:1):

Հիշեցնենք, որ առաջին զույգի առաջին խաղն ունեցել էր գոլազուրկ ելք, իսկ «Ռոչդեյլը» լրացուցիչ ժամանակում խփել էր պատասխան գոլն ու խաղը հասցրել խաղաղ հանգրվան: Հենց այս երկու թիմերն էլ կկազմեն 1/4-ի վերջին զույգը: Մյուսներում կմրցեն «Մանչեստր Յունայթեդն» ու «Բրայտոնը», «ՈՒիգանն» ու «Սաուտհեմպտոնը», «Լեստերն» ու «Չելսին»:
Թեպետ ընթերցողին տեղեկացրել ենք երկրի լիգայի գավաթի եզրափակիչ հանդիպման մասին, հարկ համարենք մեկ անգամ էլ հիշեցնել, որ «Արսենալի» հետ մրցակցությունում անհամեմատ համոզիչ է եղել «Մանչեստր Սիթին», որն էլ հաղթել է 3:0 համոզիչ հաշվով: Սա Պեպ Գվարդիոլայի ղեկավարությամբ այս թիմի նվաճած առաջին տիտղոսն էր:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2015

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ