«Այսօր մենք ունենք 26 երկիր, որոնք պաշտոնապես պարտավորվել են, իսկ որոշները դեռևս դիրքորոշում չեն արտահայտել՝ զորքեր տեղակայել ՈՒկրաինայում որպես «աջակցության ուժ» կամ ներկա լինել ցամաքում, ծովում կամ օդում: Այդ ուժը չի ձգտում որևէ պատերազմ սկսել Ռուսաստանի հետ»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ։               
 

Ազարի փոխարեն Մարսիալը

Ազարի փոխարեն Մարսիալը
24.07.2018 | 12:56

Sky Sports-ի տեղեկացմամբ` «Մանչեստր Յունայթեդի» հարձակվող Անտոնի Մարսիալը կարող է մարզական կարիերան շարունակել «Չելսիում»: Լոնդոնյան ակումբի ղեկավարությունն այս տարբերակը դիտարկում է հնարավոր այն դեպքի համար, եթե Էդեն Ազարը լքի թիմը, իսկ սա ավելի շուտ հնարավոր, քան անհնար փաստ է, թեև «Չելսին» «Մանչեստր Յունայթեդին» դեռևս պաշտոնական առաջարկ չի արել: 22-ամյա ֆրանսիացուն ձեռք բերելու տարբերակը դիտարկում են նաև միանգամից երկու գերմանական ակումբներ՝ Մյունխենի «Բավարիան» ու Դորտմունդի «Բորուսիան»:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2788

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ