Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան արձագանքել է ՈՒկրաինայի տարածքին, մասնավորապես՝ Կիևին Ռուսաստանի հասցրած հարվածներին։ «Մենք պետք է հավատարիմ մնանք մեր որդեգրած ուղուն՝ ամրացնել ՈՒկրաինայի պաշտպանությունը և ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա՝ լրացուցիչ պատժամիջոցներով և սերտ համագործակցությամբ մեր դաշնակիցների ու գործընկերների հետ»,- ասել է Կոշտան։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
09.04.2019 | 00:02

Սուտ վկա մի՛ լինիր քո ընկերոջ հանդեպ, և քո շուրթերով մի՛ խաբիր նրան։ Մի՛ ասա, թե` «Ինչպես նա վարվեց ինձ հետ, այնպես էլ ես եմ վարվելու նրա հետ», և թե` «Այնպես պիտի հատուցեմ նրան, ինչպես ինքն ինձ զրկեց»։ Անզգամ մարդը նման է արտի, թերամիտը` այգու. եթե անխնամ թողնես, խոպան կդառնա արտը, ամենուր մոլախոտ կբուսնի, այն կմնա լքված, գետին կթափվեն նրա ցանկապատի քարերը։


Առակներ 24. 28-31

Դիտվել է՝ 2099

Մեկնաբանություններ