Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Քար լռություն է

Քար լռություն է
23.06.2020 | 01:06
Վեր­ջերս նո­րից ակ­տի­վա­ցել են խո­սակ­ցու­թյուն­նե­րը, թե պաշտ­պա­նու­թյան նա­խա­րար Դա­վիթ Տո­նո­յա­նը շու­տով պաշ­տո­նանկ կար­վի: Օ­դում կախ­ված լու­րե­րի հա­մա­ձայն՝ Նի­կոլ Փա­շի­նյա­նը, կոնկ­րետ ու­ժա­յին կա­ռույց­նե­րի մա­սով, ցան­կա­նում է ա­զատ­վել նախ­կին­նե­րի կադ­րե­րից: Աս­վա­ծի ա­պա­ցույ­ցը վեր­ջերս միան­գա­մից ե­րեք ղե­կա­վա­րի՝ ԱԱԾ-ի, ոս­տի­կա­նու­թյան ու ԶՈՒ գլ­խա­վոր շտա­բի պե­տե­րի պաշ­տո­նան­կու­թյունն էր: Դա­վիթ Տո­նո­յա­նի՝ նա­խա­րա­րի պաշ­տո­նը լքե­լու մա­սին խո­սակ­ցու­թյուն­ներն առ­կա են նրա նշա­նակ­ման ա­ռա­ջին իսկ օր­վա­նից: Բայց ե­թե նա­խորդ դեպ­քե­րում ռազ­մա­կան ո­լոր­տի թիվ մեկ պա­տաս­խա­նա­տուն լրագ­րողն­ե­րի հետ զրույ­ցում ան­ձամբ էր հեր­քում բո­լոր տե­սա­կի լու­րե­րը, այժմ սա­կայն քար լռու­թյուն է: Հաշ­վի առ­նե­լով այն հան­գա­ման­քը, որ Տո­նո­յա­նը ներ­կա չէր նա­խորդ շա­բաթ անց­կաց­ված Ազ­գա­յին ժո­ղով-կա­ռա­վա­րու­թյուն հար­ցու­պա­տաս­խա­նին, ինչ­պես նաև բա­ցա­կա­յում էր ար­տա­կարգ դրու­թյու­նը ևս մեկ ամ­սով եր­կա­րաձ­գե­լու հար­ցը քն­նար­կող խոր­հր­դա­րա­նա­կան նիս­տին, նա­խա­րա­րու­թյան բյու­ջեի կա­տա­րո­ղա­կանն էլ խոր­հր­դա­րա­նում փոխ­նա­խա­րարն էր ներ­կա­յաց­նում, կա­րե­լի է են­թադ­րել, որ, այ­նուա­մե­նայ­նիվ, ինչ-որ բան այն չէ:
Որ­պես Տո­նո­յա­նի հա­վա­նա­կան փո­խա­րի­նո­ղի՝ շր­ջա­նառ­վում է փոխ­նա­խա­րար Մա­կար Ղամ­բա­րյա­նի ա­նու­նը: Վեր­ջինս թեև ան­հե­թեթ է ո­րա­կում այս խո­սակ­ցու­թյուն­նե­րը, սա­կայն լու­րեր են պտտ­վում, թե նա Ազ­գա­յին ժո­ղո­վի նա­խա­գահ Ա­րա­րատ Միր­զո­յա­նի մտե­րիմն է, որն էլ, անհ­րա­ժեշ­տու­թյան դեպ­քում, «վերևնե­րում» բա­րե­խո­սե­լու է Ղամ­բա­րյա­նի օգ­տին:
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ
Դիտվել է՝ 7329

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ