Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Սպասելու ժամանակ պարզապես չկա

Սպասելու ժամանակ պարզապես չկա
05.07.2025 | 11:35

Երկրում մոլեգնող քաղաքական հետապնդումների և առաջիկայում սպասվող արտաքին անկանխատեսելի իրադարձությունների պայմաններում, հասարակության արձագանքը դիմադրության մեջ է, ինչն արտահայտվում է տարբեր հանրային միջոցառումների դրսևորմամբ:

Այս պահին քաղաքական օրակարգում շարունակում է քննարկվել գործընթացների շարունակականության 2 ճանապարհ` կառավարությանն անվստահության հայտնելու և 2026 թվականի ընտրությունների համատեքստում:

Մայր Աթոռի, բարերար Սամվել Կարապետյանի, «Սրբազան շարժման» ակտիվիստների դեմ իրականացվող իշխանական գործողությունները ևս ցույց տվեցին, որ սպասելով որևէ հարց չի լուծվելու:

Իմ համոզմամբ, հանրային այն բողոքը, որն արտահայտվում է մեր ակտիվ քաղաքացիների միջոցով, այս պահին իրացվելու մի ճանապարհ ունի` անվստահության գործընթացի միջոցով իշխանությանն իր աթոռներից պոկելու և ժամանակավոր կառավարություն ձևավորելու ձևով:

Սպասելու ժամանակ պարզապես չկա, և օր առաջ պետք է լծվել այս օրակարգի իրացմանը:

Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2370

Մեկնաբանություններ