Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Պատմական զուգահեռներ նկարիչների միությունում

Պատմական զուգահեռներ նկարիչների միությունում
04.09.2012 | 16:51

Հայաստանի նկարիչների միության 2-րդ հարկի ցուցասրահում բացվել է «1812-ի Հայրենական պատերազմի հաղթանակի 200 տարին» ցուցահանդեսը։ Ներկայացված են տվյալ ժամանակաշրջանի բոլոր քաղաքական և ռազմական խոշոր գործիչների հայտնի դիմանկարների կրկնօրինակները, որոնք ժամանակի հռչակավոր նկարիչների գործերն են։ Այստեղ են Նապոլեոնը, Ալեքսանդր 2-րդը, Մյուրատը, Նեյը, Բագրատիոնը, Մադաթովը և էլի շատերը։ Ցուցահանդեսում ներկայացված են նաև Նապոլեոնի և Ալեքսանդր 2-րդի հրամանագրերը, նամակները և այլն։ Ցուցահանդեսը կազմակերպել են Հայաստանում ռուսական համագործակցության ներկայացուցչությունը, Երևանի ռուսական գիտության և մշակույթի կենտրոնը, հայ-ռուսական պատմական զուգահեռներ ակումբը և Հայաստանի նկարիչների միությունը։

Ցուցահանդեսը գործելու է մինչև սեպտեմբերի 11-ը։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 3253

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ