Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Երգիծանկարչի տառային մենախոսությունը

Երգիծանկարչի տառային մենախոսությունը
16.10.2012 | 15:45

ՀՀ մշակույթի նախարարությունը և «Ազգ» օրաթերթը Հայաստանի նկարիչների միության 2-րդ հարկի ցուցասրահում կազմակերպել են ՍՈՒՔԻԱՍ ԹՈՐՈՍՅԱՆԻ, մամուլից հանրությանը քաջ հայտնի ՏՈՏՈ-ի ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսը։ ՈՒշագրավ է ցուցահանդեսի խորագիրը` «Հայկական տառերի կերպարը»` նվիրված հայ գրադպրության 500-ամյակին և Թարգմանչաց տոնին։

Հեղինակը հայկական այբուբենը պատկերել է խորհրդանշական համակարգում.յուրաքանչյուր տառ բնաշխարհի արտացոլումն է կենդանու, թռչնի, ճարտարապետական նշագրության և այլնի տեսքով։ Սա բավականին համարձակ քայլ է, և պետք է հուսալ` երկար ճանապարհի սկիզբը։ Առհասարակ, Սուքիաս Թորոսյան-ՏՈՏՈ-ն պրոֆեսիոնալ է իր նախասիրություններում։ Անկախ նրանից` հերթական երգիծապատկերն է լույս ընծայել, թե նախաձեռնել. ահա նման մի լրջախոհ քայլ։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 3584

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ