Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Մեծ «տուռնե»

Մեծ «տուռնե»
15.01.2013 | 01:44

Մեծ աշխարհը կանչում է ՀՀ նախագահի թեկնածուներին: Երեկ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտնվել էր ֆրանսիական «օսում». նա մեկնել է Փարիզ, իսկ Հրանտ Բագրատյանը հայտնվել էր ռուսական «օսում»: Չնայած խիստ հարաբերական է այդ «օսերը» ֆրանսիական և ռուսական անվանելը:
Հրանտ Բագրատյանը Ռուսաստանում մասնակցելու է նաև Գայդարի հիմնադրամի կազմակերպած սեմինարին, նրա հետ նույն նպատակով Ռուսաստան է մեկնել նաև նախկին վարչապետ, օրերս Հրանտ Բագրատյանի կողմից բարձր գնահատված Արմեն Դարբինյանը:
Մեր աղբյուրների տեղեկացմամբ` թե՛ Հովհաննիսյանի, թե՛ Բագրատյանի այցերն աշխարհի կենտրոններ բացառապես նախընտրական նպատակներ են հետապնդում, ունեն ստվերային-չերևացող մաս ևս: Որոշ տեղեկություններով` Բագրատյանը Ռուսաստանում կհանդիպի Ռուսաստանի ազատական ուժերի ներկայացուցիչ, միևնույն ժամանակ ՌԴ իշխանությունների կողմից բարձր գնահատվող ոչ անհայտ Անատոլի Չուբայսի հետ` քննարկելու իր ապագային և այլ նուրբ խնդիրների վերաբերող հարցեր:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2882

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ