Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցում, գոհունակություն է հայտնել Ալյասկայում կայացած բանակցությունների արդյունքներից, հույս հայտնելով, որ դրանք կնպաստեն ՈՒկրաինայում ճգնաժամի շուտափույթ լուծմանը։ Փեզեշքիանը կողմ է արտահայտվել «3+3» երկխոսության ձևաչափին՝ Իրանի և Ռուսաստանի մասնակցությամբ, որպես կովկասյան տարածաշրջանում խնդիրների լուծման ավելի արդյունավետ մեխանիզմ։               
 

Կա՛մ ես եմ մոլագար, կա՛մ էլ...

Կա՛մ ես եմ մոլագար, կա՛մ էլ...
05.02.2013 | 13:48

Պարզվում է` Երևանի ավտոբուսներն աշխատում են մինչև 23.00-ն, սակայն քաղաքացիների որոշ մասը դրանից անտեղյակ է։ Պարզվում է նաև` երեկոյան ժամը 18.00-ից հետո որոշ բողոքավոր քաղաքացիների (այդ թվում` տողերիս հեղինակի) աչքում «Բոգդաններն» ու «Հունդայիները», ինչպես նաև չինական մանուշակագույն ավտոբուսները, այսպես ասած, «մտնում են», ինչպես բրդյա կիսավարտիքը լվացքից հետո։ Այսինքն, ուղևորներիս աչքին դրանք երթուղային միկրոավտոբուսների տեսքով են երևում։ Համենայն դեպս, քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պատասխանից միայն սա կարելի է ենթադրել։ Մեր լրագրողի` «Էրեկ լավ էլ, քանց վուր էսօր» հոդվածում տրանսպորտի վարչության աչալուրջ պաշտոնյաները վստահեցնում են, որ անխտիր բոլոր ավտոբուսներն աշխատում են մինչև 23.00-ն։ Ինձ մի բան է մնում անել. ճանապարհ բռնել հոգեբույժի մոտ, այնուհետև հյուրընկալվել ակնաբույժին, վերջում էլ գտնել այդ չարաբաստիկ խնդրի պատասխանը։ Չէ՞ որ հինգ տարի է` ես փորձում եմ մայրաքաղաքի հարգարժան տրանսպորտային վերահսկիչներին գլխի գցել, որ մասնավորապես, թիվ 19 երթուղու «Բոգդանները» շաբաթ և կիրակի օրերին լքում են երթուղագիծը, ուսանողական «գործադուլների» ժամանակ, այսինքն, ամառային և ձմեռային արձակուրդներին, առհասարակ, ննջում են հավաքակայանում, լիուբոլ օրերին էլ ուղեգծում հայտնվում են 40 րոպեն մեկ` մինչև 18.30-ը։ Այսպիսով, ինչպե՞ս համոզել մայրաքաղաքի տրանսպորտի վարչության պետ հարգարժան տիար Նավասարդյանին, որ թիվ 19 «Բոգդանը», իսկապես, բարոյազրկված երթուղագիծ է։ Բայց եթե վերը նշվածը դարձյալ չի համոզի իմ հարգելի գործընկեր-հակառակորդ Նավասարդյան Հենրիկին, հրավիրում եմ միասին այցելել հոգեբույժին, ակնաբույժին, վերջում էլ գնալ խաշ ճաշակելու` առանց սխտորի։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2049

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ