Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Կխմեն կոնյակ, կուտեն համադամ խորտիկներ

Կխմեն կոնյակ, կուտեն համադամ խորտիկներ
19.02.2013 | 17:07

Իննսունվեցին, երբ Տեր-Պետրոսյանի թիմը հասկացել էր, որ ընտրությունները չեն անցել իրենց ցանկացածի պես, ՀՀՇ-ում բուռն քննարկում էր ընթացել` գնա՞լ երկորդ փուլի, թե՞ չէ: Վանոն պնդել էր, որ պետք է գնալ, մնացածները չէին համաձայնել:
Անքուն գիշեր անցկացրած ՀՀՇ տուսովկան, երբ դուրս եկավ քննարկումների սենյակից, բոլորի դեմքերը մի տեսակ սպիտակած էին. նրանք գնում էին կողքի սենյակը` շնորհավորելու Տեր-Պետրոսյանի հաղթանակը` մեկ փուլով:
ՀՀԿ-ում մի քիչ այլ է, այստեղ զգուշանում են և շամպայն երբեք չեն խմում: Այսօր ժամը տասնիննին` կոնյակով, ֆուրշեթի սեղանի շուրջ ՀՀԿ հոգնատանջ տուսովկան` ողջ կաստայով, գումարած կոալիցիոն գործընկեր ՕԵԿ-ը, կխմեն կոնյակ, կուտեն համադամ խորտիկներ: Ֆուրշեթի սեղանի շուրջ:
Շնորհավորելով իրենց առաջնորդի հաղթանակը այս ընտրություններում:
Րաֆֆու` Ազատության հրապարակում կազմակերպած հուժկու ասուլիսից հետո:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2694

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ