Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Հովիկ Աբրահամյանը` ՀՀԿ-ի մամլո խոսնակի դերում

Հովիկ Աբրահամյանը` ՀՀԿ-ի մամլո խոսնակի դերում
05.07.2013 | 16:20

ՀՀԿ-ի գործադիր մարմնի համարյա պատմական նիստն ավարտվեց պատմական որոշումով միայն Սյունիքի մարզի համար, հայտարարվեց նոր մարզպետի թեկնածուի անունը: Քաղաքական այլ նորություններ չեղան: Եթե եղան, մնացին կուսակցության գրասենյակի պատերից ներս: ՀՀԿ մամլո խոսնակի դերը ժամանակավորապես ստանձնած ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը համարյա կես ժամ համբերատար ու ժպտերես պատասխանեց լրագրողների խառնիխուռն հարցերին, ասաց ամեն ինչ ու չասաց ոչինչ: Հովիկ Աբրահամյանը նախագահ դառնալու ցանկություն չունի 2018-ին, որովհետև դեռ չգիտի ինչ է մտածում գործող նախագահը, մինչ այդ «Ուրիշի փոխարեն չեմ կարող կարծիք հայտնել, ես նման ցանկություն չունեմ: Նման ցանկություն նույնիսկ իմ մտքի ծայրով էլ չի անցնում»: Եթե հավատանք նրա անկեղծությանը, պիտի հավատանք նաև, որ վարչապետի հետ ԱԺ նախագահը ոչ մի խնդիր չունի: Բայց խնդիրներ ունի, որովհետև ինքն ասաց, որ գիտի, թե ինչ պատվերներ են տրվում իր անձի վերաբերյալ: Ո՞վ է պատվիրատուն հարցը չհնչեց: Պետք է ենթադրել, որ նա պաշտոնով և իշխանությամբ ավելի բարձր է ԱԺ նախագահից, եթե Հովիկ Աբրահամյանը հարկադրված է հանդուրժել: Գործադիր մարմնի նիստից հետո պարզ դարձավ նաև, որ պաշտոնանկություններ չեն լինի: Համենայն դեպս` առաջիկայում, իսկ ընդհանրապես բոլորն էլ պիտի պատրաստ լինեն մի օր պաշտոնը կորցնելու: Հովիկ Աբրահամյանի օրինակով, նվազագույնը` նրա բացատրությամբ, քանի որ ինքը երկրորդ հրաժարականի մտադրություն չունի:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1908

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ