Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան արձագանքել է ՈՒկրաինայի տարածքին, մասնավորապես՝ Կիևին Ռուսաստանի հասցրած հարվածներին։ «Մենք պետք է հավատարիմ մնանք մեր որդեգրած ուղուն՝ ամրացնել ՈՒկրաինայի պաշտպանությունը և ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա՝ լրացուցիչ պատժամիջոցներով և սերտ համագործակցությամբ մեր դաշնակիցների ու գործընկերների հետ»,- ասել է Կոշտան։               
 

Հայաստանյան թանգարանները գրավում են զբոսաշրջիկներին

Հայաստանյան թանգարանները գրավում են զբոսաշրջիկներին
20.07.2013 | 22:09

Հայաստանում զարգացած է մշակութային զբոսաշրջությունը:

Տեղացի և արտասահմանցի զբոսաշրջիկները ամենաշատը այցելում են Հայաստանի ազգային պատկերասրահ, Հովհաննես Թումանյանի թանգարան, ,էրեբունիե պատմահնագիտական արգելոց-թանգարան, Մատենադարան, Սերգեյ Փարաջանովի թանգարան:
Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է ԻԿՕՄ-Հայաստան ազգային կոմիտեի տնօրեն Անի Ավագյանը, նշել, որ առաջիկայում կձեռնարկվեն քայլեր թանգարանային ոլորտը զարգացնելու և միջազգային չափանիշներին համապատասխանացնելու համար:
Հավելենք, որ Հայաստանում կա մոտ 120 թանգարան, որոնց զգալի մասը գտնվում է մայրաքաղաքում:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1717

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ