Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Փուշը, հայր, փուշը

Փուշը, հայր, փուշը
08.01.2014 | 21:58

Հազվադեպ մարդկանց անուն-ազգանունն է դառնում նրանց կենսագրությունը: Միայն անուն-ազգանուն և արդեն ամեն ինչ հայտնի է՝ ապրած կյանքը, արած գործը ու մնացած ամեն ինչ: Լևոն Խեչոյանը Հրանտ Մաթևոսյանից հետո այն գրողն էր, որ պահում էր հայ գրականության ողնաշարը: Ու հիմա բառերի համար սուգ է, որովհետև բառերի տերերը հեռանում են ու բառերը անտերանում, անօգնական ու անիմաստ են դառնում: Մինչև նորից գա մեկը, որ կկարողանա նրանց իմաստավորել, օգնել ու տեր կանգնել: Բայց դա արդեն բոլորովին այլ պատմություն ու այլ բառեր են: Լևոն Խեչոյանը տարավ իր չգրած գիրքը, չասած խոսքը, չապրած կյանքը:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ.Գ.-Փուշը, հայր, փուշը՝ նրա վերջին գրքի անունն էր: Իսկ գիրքը սիրո մասին էր ու ապրելու:

Դիտվել է՝ 2037

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ