Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Գյուղմթերքների շուկան՝ անտերունչ վիճակում. «Հարթակ»

Գյուղմթերքների շուկան՝ անտերունչ վիճակում. «Հարթակ»
23.09.2014 | 11:20

Գաղտնիք չենք լինի բացահայտած, եթե ասենք, որ Հայաստանի սպառողական շուկայում խնդիրները բազմաթիվ են՝ սկսած սննդամթերքի անորակությունից մինչեւ սպառողների իրավունքների խախտումը: Իրավիճակը հատկապես ողբերգական երանգներ է ձեռք բերել գյուղմթերքների շուկայում, որտեղ տիրող իրավիճակը կարելի է բնութագրել մեկ բառով՝ «անարխիա»: Չնայած ծիրանի սեզոնը այլևս անցյալում է, սակայն շատ քաղաքացիներ այդպես էլ չհասցրեցին համտեսել այն. գները այնքան բարձր էին, որ կարծես՝ ծիրանի հայրենիքը ոչ թե «երազի երկիր» Հայաստանն է, այլ, ասենք, հեռավոր Հոնդուրասը: Գյուղմթերքի գները նամանավանդ բարձր են Երևանի կենտրոնական շուկաներում, որտեղ վխտում են քաղաքի «դալալները», որ առանձնապես աչքի չեն ընկնում իրենց ազնվությամբ: Կենտրոնի ու ծայրամասերի շուկաներում տիրող գների տարբերությունը գրեթե կրկնակի է: Այսպիսի թանկության հիմնական պատճառներից մեկն էլ այն է, որ, նախքան իր վերջնական սպառողի սեղանին հասնելը, գյուղմթերքը երկար ու բարակ ճանապարհ է անցնում. գյուղացուց գնում են վերավաճառողները, վերավաճառողներից՝ խանութները, ու եռաստիճան թանկացումից հետո է միայն, որ բարը հասնում է սպառողին:

Առանձնապես ոգևորիչ պատկեր չի տիրում նաև ծայրամասերի շուկաներում, ուր ևս ապրանքը մի քանի ձեռքով է անցնում: Այստեղի շուկաներում, որպես կանոն, օրվա երկրորդ կեսից ապրանքի սեփականատիրոջ չես հանդիպի. միայն վերավաճառողներ են:

Մանրամասն կարդացեք «Հարթակ» թերթի այսօրվա համարում:

Դիտվել է՝ 2421

Մեկնաբանություններ