Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

«Ազգի վիճակը ծանրացած է, է՛լի, սրտներիդ»

«Ազգի վիճակը ծանրացած է, է՛լի, սրտներիդ»
03.07.2015 | 00:50

ՀՀԿ ԳՄ նիստերը խիստ սահուն տեղափոխվել են ուրբաթ օրեր: Այսօր տեղի կունենա հերթական նիստը. ՀՀԿ «ծերերը» կրկին կհավաքվեն իրար գլխի, Սամվել Թադևոսյանը կրկին հինգփթանոց ՀՀԿ «մատյան ողբերգությունը» կդնի թևի տակ` զեկուցելու, թե որ համայնքում երբ են ընտրությունները, ինչպես են ՀՀԿ-ում «գերազանցիկորեն» նախապատրաստվում սպասվելիք սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին, քանի անդամ ունեն տարածքային-տեղամասային հանձնաժողովներում, որքան «լավիկն» են նրանք, ի տարբերություն մնացած կուսակցությունների, որոնք չունեն իրենց կեսի կեսը, և այդպես շարունակ: Ասվում էր, որ խորհրդի նիստ է լինելու ԳՄ-ից հետո, լինելո՞ւ է՝ հարցրինք մեր զրուցակից ԳՄ-ականին: «Ոչ, խորհրդի նիստ նախատեսված չէ»,- ասաց: «ՈՒրիշ ի՞նչ հարցեր են քննարկվելու ձեր «ծերակույտում»: «Օրակարգը նախօրոք հայտնի չի լինում, ընթացքում է որոշվում, հիմնականում այն առաջարկում է ՀՀԿ ղեկավարը, և վերաբերում է շաբաթվա հրատապ խնդիրներին»: «Բա ինչո՞ւ եք սկսել ուրբաթ օրերը նիստ անել. մի բան էն չէ ՀՀԿ-ում ու «հրատապ շաբաթներում»: «Է՛ն է, երբ ուզենք, այդ ժամանակ էլ ԳՄ նիստ կանենք, հստակ օր ֆիքսված չէ, ավելին` ԳՄ-ն, ըստ կանոնակարգի, ամիսը մեկ պետք է հավաքվի, մենք հավաքվում ենք շաբաթը մեկ»: «Ազգի վիճակը ծանրացած է, է՛լի, սրտներիդ»: «Այո, շա՜տ»:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1352

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ