Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

«Ինքնանպատակ հարցերի չեմ պատասխանում»

«Ինքնանպատակ հարցերի չեմ պատասխանում»
17.07.2015 | 00:34

ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆ (ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր)

-Պարոն Ռուստամյան, ե՞րբ է ՀՅԴ-ն մաս կազմելու կոալիցիային, աչքներս ջուր կտրեց:
-Էդպես ջուր կտրած էլ կմնաք:
-Ասում են` շունչներդ պահած սպասում եք էդ օրվան, մեկ-մեկ իրար հետ տարընթերցվում եք:
-Ինքնանպատակ հարցերի չեմ պատասխանում, ես կասեի` անբովանդակ հացերի:
-Դուք մտնեք կոալիցիա, մենք լինենք «աննպատակ-անբովանդա՞կ»: Ասում են` ճնշում եք Արծվիկ Մինասյանին:
-Ասեկոսեներին չեմ հավատում. թաղման բյուրո եք, ասումների բյուրո եք, ի՜նչ եք: Հավաքում եք էդ ասեկոսեները, որպեսզի թաղե՞ք:
-Չէ, թող մեռելները թաղեն մեռելներին, մենք խոսենք ձեր` կոալիցիա մտնելու պայծառ հեռանկարի մասին: Մամուլն էր գրում:
-Ազատ մամուլ է` անկապ բաներն են գրում: Հո չե՞նք գնալու մամուլի ամեն գրած խոսքի հետևից:
-Իսկ ե՞րբ եք գնալու հանգստանալու, հանգստացնելու Ձեր հոգնատանջ-ՀՅԴ-ական նյարդերը:
-Էդ հարցի որոշումը դեռ հեռու է:
-Իսկ Ռուստամյանը ծով սիրո՞ւմ է:
-Ռուստամյանը բնություն է սիրում` իր բոլոր դրսևորումներով:
-Այսի՞նքն:
-Այո, ծո՛վ էլ, ավա՛զ էլ, լեռներ էլ, սարեր էլ, ամպեր էլ… Աստծու ստեղծած ամեն ինչ Ռուստամյանը սիրում է:
-Սիրեք բնությունը Ձեր մեջ, Ռուստամյան:
-Ես էլ եմ բնության մեջ, բնությունն էլ է իմ մեջ. մենք ներդաշնակ ենք: Բոլորս իրար հետ ենք` ներդաշնակ ենք:
-Մենք բոլորս-բոլորս` մանուկներ էինք որբ, խառնեցիք, ինչ է թե` դաշնակ լինի մեջը, ասում եք` «ներդաշնա՞կ»:
-Ինչը խառնեցի, Դուք խառնված եկել էիք:
-Դուք էլ էնպես` ոչինչ. «ոնց որ լրիվ խառնեցիք` սաղ»: Ամառ է, շոգ, կպատահի. փաստորեն, ծով չի գնալու Ռուստամյանը:
-Փաստորեն: Չի գնալու: Ո՛չ: Ես Հայաստանից չեմ բացակայելու:
-Վախենում եք` ա) իշխանությունը բաժանեն, դաշնակցությանը բան չհասնի՞ և բ) ասենք` ծովից ծով Հայաստան ասել` գնացել են ուրիշի ծովերո՞ւմ են հանգստանում: Էս շոգին մնալու եք մենակ Հայաստանում, որ ի՞նչ անեք:
-Էականը շոգը չէ, էականը մարդու ներսի խաղաղությունն է: Հա, ի դեպ, մարդը երբեք մենակ չէ, նա միշտ իր Աստծո հետ է:


Ճեպազրույցը`
Կարմեն ԴԱՎԹՅԱՆԻ

Դիտվել է՝ 1217

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ