Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

ԲՀԿ-ի մտքին կա

ԲՀԿ-ի մտքին կա
31.10.2017 | 09:47

ԲՀԿ-ում արդեն որոշել են` 2018-ին «մտնում» են կոալիցիա: Բացի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունից, նրանք հույս ունեն ստանձնելու սոցիալական բլոկի, նաև մշակույթի նախարարությունները. ինչպես նաև իրենց «փայ» փոխվարչապետի պորտֆելը, որի համար շրջանառվում են Իշխան Զաքարյանի, Միքայել Մելքումյանի անունները: Եվ ոչ միայն:

Տեսակետ կա, որ Իշխան Զաքարյանին անձամբ լոբբինգ է անում ոչ անհայտ Խաչատուր Սուքիասյանը: ԲՀԿ մեր աղբյուրների տեղեկացմամբ` դա այդքան էլ այդպես չէ. «Խաչիկն անձամբ դեմ չի լինի, որ ինքը լինի փոխվարչապետ. ի դեպ, վերջին շրջանում հենց այդ առիթով է նրա «ներքին շողանքը»: Իսկ Հովիկ Արգամի՞չը` հարցրինք: «Նրա ժամանակն ավարտվեց. Քոչարյանն էլ չէր ուզում, բայց ստիպված էր հարմարվել երիտասարդ թոշակառուի կարգավիճակին»,- ասացին։ Ի դեպ, ըստ նույն աղբյուրների, կա նաև փոխվարչապետի չորրորդ թեկնածուն. դա անձամբ ինքն է` Գագիկ Ծառուկյանը։ «Մի բացառեք նաև նրա տարբերակը»,- խորին հարգանքով շշնջաց մեր աղբյուրը:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 4655

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ