Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

«Ֆիլմի հերոսը»

«Ֆիլմի հերոսը»
20.02.2018 | 01:10

Իսկ ֆիլմը պետք է անվանել «Հայրենակիցը», քանզի այն ներառում է եվրոպական-ֆելինիական նեոռեալիզմն ու արևելա-փարաջանովյան խորհրդապաշտությունը, ղարաբաղյան դրկիցների` ադրբեջանցու և հայի գրեթե մետաֆիզիկական երկխոսությունը, Ատլանտյան օվկիանոսից մինչև ՈՒրալի լեռնապար միասնական Եվրոպայի դըգոլյան տեսլականը, Սև ծովից Պարսից ծոց տարանցիկությունը` հետաքրքիր պոկում ապահովելով ոչ այնքան ֆիլմի «դրական հերոսի», որքան հայաստանյան նոր իրողությունների համար:


Խաղեր չտանք, միանգամից արձանագրենք` մյունխենյան համաժողովն անչափ խոր էր հայոց համար` փիլիսոփայության, տրանսֆորմացիոն փոփոխությունների տեսանկյունից, ու փոքր-ինչ պրիմիտիվ կլինի այն համարել ԵԽԽՎ-ում հայաստանյան ասքի շարունակություն:
Նյարդայիններին խնդրում ենք լքել դահլիճը, զի քիչ անց պատճառաբանելու ենք` ինչու ենք այդպես մտածում և ինչու ենք մյունխենյան գագաթնաժողովը հայաստանյան պոկում համարում գեոտարածաշրջանային հիբրիդային խաղի այս ժամին, երբ ռուսն ու թուրքը «կրկին սիրում են միմյանց»: Երբ Հայաստանը, ի տարբերություն նախորդ դարի նույնական ժամանակահատվածի, փորձում է ապացուցել (Աստված օգնական Հայաստանին), որ ինքը, որպես քաղաքակրթությունների խաչմերուկ, էներգետիկ այն «հատակն» է, որը կարող է որոշիչ լինել տարածաշրջանում և աշխարհում` կապելով Արևմուտքը Արևելքին, Եվրոպան` Ռուսաստանին, Մերձավոր Արևելքը` բոլորին: Որպես մատրիցա: Քաղաքական լեզվով ասած, որպես ԵԱՏՄ, ԵՄ անդամ: Որպես քրիստոնեական առաջին երկիր:
ՈՒ այս «կինոյում» ոչ այնքան հետաքրքիր է «կինոյի տղան», չնայած, խաղի պարամետրերի գիտակցման առումով, նրան ևս պետք է ողջունել, քանզի ի շարս այլ «ցուցիչների», նա ցուցանեց նաև Եվրոպայի լռության «ցուցիչը», որի ներքո էլ տեղի են ունենում ալիևյան «զառանցանքները», սակայն պետք է ողջունել նաև ֆիլմի երկրորդական հերոսներին` անվտանգության համաժողովի կազմակերպիչներին, ասել է` մեծ աշխարհին: Չմոռանանք` անվտանգության հարցերով մյունխենյան այս համաժողովն անչափ ներկայացուցչական էր, ի դեպ, այնտեղ ոչ միայն դիսկոմֆորտի մեջ էր հարգարժան Լավրովը, այլև «Յուրոփի» սիրելի Պորոշենկոն:


Միամիտ չլինեք, ուշադիր կարդացեք «Եվրասիա» խմբի նախագահ և հիմնադիր Յան Բրեմերի հարցերը` ուղղված «ֆիլմի հերոսին». նման բովանդակային փաթեթավորմամբ որևէ հայ ղալաթ էր արել այլ կարգի «ցուցանք» ապահովել հայոց համար: Այո՜, պարոն Բրեմերը հմտորեն եկավ հակառակ կողմից, ու թվում էր` քննադատական հարց է ուղղում, սակայն տալիս էր բնութագիր, որ եվրոպական նման հարթակի համար ուղղակի շշմելու էր. «Դուք այս կինոյի դրական հերոսն եք, բոլորը Ձեզ մատնացույց են անում, որպես օրինակելի…»։ Ասել է` հակառակ կողմից գալով բացում էր հարթակը` հնարավորություն տալով հայկական կողմին քաղաքական նոր մոդելի սպիրալը ի տես աշխարհի, այդ թվում` ինքնամաքոքվող Ադրբեջանին ցուցանելու:


Հաջորդիվ` ֆիլմի երկրորդ պլանի դերակատար Յան Բրեմերը հնչեցրեց ամենակարևոր պատմական ֆրազը` «ռուսներն ու թուրքերը կրկին սիրում են միմյանց», ինչը Հայաստանը չէր կարող անել: Այո, այս պահին Աֆրինում` նավթային պահեստարանների «մոտերքում», ուր ռուսները կորցնում են իրենց զինվորներին, հանուն նավթի զգետնելով թե՛ քրդերին, թե՛ Ասադին, թե՛ մնացյալ խաղացողներին, տեղի է ունենում Թուրքիա-Ռուսաստան «սիրո ակտը», որից ոգևորված Ալիևն օրեր առաջ հայտնվել էր «զառանցանքի նոպայի» մեջ:

Ֆիլմն այս հատվածից դառնում է արդեն սև ու սպիտակ, զի այդ պահին եվրոպական բեմի վրա հայտնվեց նյու-Սեիդովը (Ջաֆարովը` Գերմանիայում Ադրբեջանի դեսպանության առաջին քարտուղարը), որ տեղեկացրեց «ֆիլմի հերոսին», թե ինքը Ղարաբաղից է ու ցանկացավ տեղեկանալ` «երբ է ինքը տուն վերադառնալու»:
Չէ, մենք հո չե՞նք ասում, որ այս ֆիլմի սցենարն այնքան ոսկերչական էր գծված, որ նման «ռանգի» ադրբեջանական «հակահերոսը» պետք է խաղար հօգուտ «գլխավոր հերոսի» ու Հայաստանի, ստանար Սեիդովին արժանի պատասխան, հնարավորություն տար այդ բարձր ամբիոնից ներկայացնելու Հայաստանի 5000, Երևանի 2800 տարվա, ղարաբաղյան հերոսամարտի պատմությունը, որ աշխարհն էլ հընթացս իմանար` նավթի ասեղի վրա նստած, տարածաշրջանային «գիգանտ» ծրագրեր իրականացնող «Այզերբայջանում» միջին աշխատավարձը ավելի ցածր է, քան Հայաստանում, որ Հայաստանի «տարածաշրջանային մեկուսացման» միֆը ադրբեջանցիների «ուղեղային մորմոքն» է` շատ ակնառու փաստարկով` Հայաստանի ղեկավարը մյունխենյան անվտանգության ֆորումում «գլխավոր հերոս» է, իսկ Ալիևը` «նիխտ», չկար, հազարամյա հայոց փոշին է նստել վրան:


Էլ չենք խոսում «ֆիլմի հերոսի» կողքին` ֆորումի նույն հարթակում նստած ռուս Կոսաչովի և ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանի մասին, որոնք բոլոր հարցերում հակասության մեջ էին միմյանց հետ, բացի հայաստանյան, ղարաբաղյան հարցերից: Չնայած ֆորումում արտաբերված կոդային մեկ բառն իսկ հերիք էր` ցուցանելու «ֆիլմի» ողջ հմայքը: Դա «Հայրենակիցն» էր:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3385

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ