Պակիստանի արտաքին գործերի նախարար Իշաք Դարը «X» սոցիալական ցանցում հրապարակում է արել՝ կապված Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հետ։ «Մենք պայմանավորվեցինք համատեղ աշխատել՝ տարբեր, այդ թվում տնտեսության, կրթության, մշակույթի և տուրիզմի ոլորտներում, երկկողմ համագործակցության հետագա ամրապնդման համար»,- գրել է Պակիստանի ԱԳ նախարարը։               
 

Ստեղծագործական միությունը չի կարող ընթացիկ խնդիրներից հեռու մնալ

Ստեղծագործական միությունը չի կարող ընթացիկ խնդիրներից հեռու մնալ
28.04.2018 | 13:05

Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը երկրում կատարվող իրադարձությունների մասին խոսելով՝ նշել է, որ որևէ ստեղծագործող և որևէ ստեղծագործական միություն չի կարող ընթացիկ խնդիրներից հեռու մնալ: ՀԳՄ նախագահը կողմ է, որ ամեն գրող իր ձայնը բարձրացնի և արտահայտի իրեն հուզող հարցերը խղճի մտոք, մանավանդ որ ազատորեն խոսելու, իր կարծիքը հայտնելու հնարավորությունն այսօր բոլորն ունեն: Նա մասնավորապես նշել է, որ Սերժ Սարգսյանի քայլը ինչ-որ չափով հանգուցալուծման առաջին քայլն էր, սակայն երկրի առջև կանգնած խնդիրներն այնքան շատ են, որ համակարգային լուծումներ են պահանջում (կառավարության կազմ, ընտրություններ և այլն): «Ապավինենք մեր հին և հզոր ժողովրդի (Հայաստան, Արցախ, Սփյուռք) բոլոր խելամիտ ուժերի իմաստնությանը՝ երկրի դեմ ծառացած հարցերը լուծելու, անվտանգությունն ապահովելու բարդ, բայց անհետաձգելի գործում»,- հորդորում է ՀԳՄ նախագահը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3408

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ