Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Ժնևում որոշվում է Սիրիայի ճակատագիրը

Ժնևում որոշվում է Սիրիայի ճակատագիրը
01.11.2019 | 10:25

Չորեքշաբթի օրը ՄԱԿ-ի հովանու տակ իր աշխատանքները սկսեց Սիրիայի սահմանադրական հանձնաժողովը, որ միավորում է կառավարությունն ու ընդդիմության մի մասին: Ազգերի պալատում համարյա կողք-կողքի նստած էին երկու համանախագահները՝ Ահմեդ Կուզբարին՝ Սիրիայի կառավարությունից ու Խադի ալ Բահրան՝ ընդդիմությունից, նրանց բաժանում էր միայն ՄԱԿ-ի Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցիչ Հեյր Պեդերսենը: Ելույթ ունենալով երկու ճամբարներն ու քաղաքացիական հասարակությունը ներկայացնող 150 պատվիրակների առաջ՝ Պեդերսենն օրն անվանեց «պատմական» ու բոլորին համբերության կոչ արեց: Չնայած կատարվածի ողջ հանդիսավորությանը, դժվարությամբ էր սքողվում, որ Սիրիայում պատերազմի 8 տարիներից հետո ՄԱԿ-ը ստանձնում է պասիվ մասնակցի դեր՝ գրում է Մարկ Ալգյովերը Le Temps-ում: «Մեր առաջ ստվերների թատրոն է.-վերլուծում է Ժնևի միջազգային հարաբերությունների ու զարգացմանինստիտուտի պատմության պրոֆեսոր Մոհամեդ-Մահմուդ Ուլդ Մոհամեդուն:-Ընդդիմության ներկայացուցիչները նստած են Ժնևում միայն այն պատճառով, որ թույլ են տվել Սիրիայի կառավարությունը և երեք վճռորոշ տերությունները՝ Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան»: Նրանք ընդհատեցին բանակցությունները Շվեյցարիայում 2017-ին, որպեսզի իրենց քննարկումները վերածեն Աստանայի խաղաղության գործընթացի:

«Մենք վկան ենք Ժնևի խաղաղ գործընթացի անկման վերջին փուլի, որի սկիզբը 7 տարի առաջ հույս բերեց, բայց աստիճանաբար սկսեց կորցնել բովանդակությունը»՝ գտնում է պատմաբանը: Ժնևում առաջիկա շաբաթներին կողմերը պետք է միասնական տեսակետի գան՝ պե՞տք է նոր Սահմանադրությունը, թե՞ պետք է փոփոխություններ անել 2012-ին ընդունված Սահմանադրության մեջ: Կառավարությունը նախընտրում է երկրորդ տարբերակը: Թեպետ հաջորդ նախագահական ընտրությունները 2021-ին են, բացառում են որևէ քննարկում Բաշար Ասադի ճակատագրի վերաբերյալ: Դեռ երբեք ռազմական իրավիճակը այսքան բարենպաստ չի եղել Դամասկոսի համար, բայց քրդերի դերը մնում է անորոշ: Քրդերը Ժնևում ներկայացված չեն: «Որքանո՞վ կարելի է խաղաղության գործընթացը համարել լեգիտիմ, եթե քրդերը ներառված չեն»՝ հարցնում է պրոֆեսոր Մոհամեդուն:
Մարկ Ալգյովեր, Le Temps


Հ.Գ. Ութուկես տարվա քաղաքացիական պատերազմից հետո սիրիական հակամարտության կողմերը առաջին անգամ մեկ սեղանի շուրջ են նստել: Ժնևում աշխատանքն է սկսել սիրիական սահմանադրական հանձնաժողովը, որը ՄԱԿ-ի աջակցությամբ պետք է մշակի Սիրիայի մայր օրենքի նոր նախագիծ:

Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Հեյր Պեդերսենը նիստի բացմանը հայտարարել է. «Այն փաստը, որ դուք պատրաստ եք երկխոսություն սկսել հզոր հույսի ազդակ է սիրիացիների համար»: Սիրիայի սահմանադրական հանձնաժողովը կազմված է 150 ներկայացուցիչներից՝ 50-ը Սիրիայի կառավարությունից են, 50-ը՝ ընդդիմությունից, 50-ը՝ քաղհասարակությունից:
Իսկ թուրքերը շարունակում են Սիրիայում կրակել՝ հակառակ հրադադարին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 4036

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ