Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Այս տարի Galaxy S20-ի երեք նոր մոդել կներկայացնի Samsung ընկերությունը

Այս տարի Galaxy S20-ի երեք նոր մոդել կներկայացնի Samsung ընկերությունը
17.01.2020 | 14:45

Բրիտանական լրատվամիջոցները գաղտնազերծել են Samsung տեխնոլոգիական ընկերության ևս մեկ գաղտնիք, այն է՝ ընկերությունն այս տարի Galaxy S20-ի երեք նոր մոդել կներկայացնի:

«Նորույթ սմարթֆոնները կունենա մատնահետքի ճանաչման գործառույթ, դրանց վրա չի լինի ականջակալի միացման համար անցք, էկրանի չափը 3200 x 1440 կլինի: Երեք մոդելները կլինեն համապատսխանաբար փոքր S20-ը, ավելի մեծ S20 Plus-ն ու կատարելագործված S20 Ultra-ն»,- գրում են լրատվամիջոցներն ու հավելում, որ դրանցից առաջինը կունենա 6.2, երկրորդը՝ 6.7, իսկ 3-րդը՝ 6.9 դյույմ անկյունագծով էկրան:


Հավելենք, որ Galaxy S20-ի շնորահանդեսը նախատեսված է փետրվարի 11-ին:

Դիտվել է՝ 8374

Մեկնաբանություններ