ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վերջերս կասկածներ է հայտնում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա իր ազդեցության վերաբերյալ՝ գրում է Axios-ը։ Նա իր վստահված անձանց խոստովանել է, որ սխալ է գնահատել Ռուսաստանի ղեկավարի՝ հանուն խաղաղության պատրաստակամությունը։ Շաբաթ օրը Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ կսահմանի միայն այն դեպքում, եթե ՆԱՏՕ-ի բոլոր երկրները բարձր մաքսատուրքեր սահմանեն Չինաստանի համար։               
 

Սիրո պակասից է կործանվում մոլորակը

Սիրո պակասից է կործանվում մոլորակը
16.03.2022 | 07:23

Էս ի՞նչ կատարվեց քեզ հետ, երկիր մոլորակ։ Չարությունը սունկի պես ծավալվում է։ Նույն զամբյուղում խառնվել են և՛ թունավոր տեսակը, և՛ անվնասը։
Մնում է չսխալվել, երբ մարդկային հոգին քաղց է զգում։ Անորոշությունը, շփոթվածությունը, մոլորությունը հիվանդագին վիրուսներ են։


Հիմա դիմակը կրում ենք մեր հոգու վրա։ Տեսնենք՝ էլ ի՞նչ բիոլոգիական ատրճանակ են մոտեցնելու մեր բաց ճակատներին. այդ զենքի մեջ փամփուշտի պակաս չկա։ Սատանան հաղթեց, իր քաղցկեղային արմատացանցով հաղթեց:


Երկիր մոլորակ, դու տիեզերական անծայրության համար սոսկ մի ճոճանակ ես՝ կախված բարակող քո թելից։ Պտտահողմը աջ ու ձախ է ճոճում քեզ՝ առավել մաշելով վաղուց բարակող հենման կետդ։
Դու էլ շուտով կգնաս գրողի ծոցը, ինչպես շատ երևույթներ։ Չէ, աշխարհը չի փոխվում։ Անգամ դարերը ի զորու չեն հաղթելու նրա գահավիժումին։ ՈՒղղակի իմաստնանալուց հետո ծերանում է։ Տարբեր ոճի են դառնում նրա ժամանակային հագուստն ու կոշիկը։
Երկիր մոլորակ, հիմա քեզ ծերանոց են ուզում ուղարկել սատանայապաշտները։ Ատոմային ռումբերը տեսիլքվում են գլխավերևումդ և սպասում են, թե որ խելագարն առաջինը կսեղմի կարմիր կոճակը, որ պոկվես քո ճոճանակային թելից:
Իսկ այդ ձեռքը երբեք չի դողալու։


Ես հիմա գիտեմ կյանքի գոյատևման խնդիրը լուծել։ Պատասխանս, վստահ եմ, սխալ չի լինելու։
Սիրո պակասից է կործանվում գեղեցկությունը, դառնում է ավերակ ամեն մի բարձունք։
Այն հույսի միակ, անդավաճան բարեկամն է։
Սերը տիեզերքը անխորտակ ու վեհատես պահող ահռելի ուժ է։
Մի կորցրեք սիրո ու լույսի աստվածահաճո ճամփան։


Հռիփսիմե Հովհաննիսյան

Դիտվել է՝ 10918

Մեկնաբանություններ