Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Բաքվում Ալիևն այսօր ողջագուրվել է Սթոլտենբերգի հետ, ձեռքի հետ էլ՝ շնորհավորել Պուտինին

Բաքվում Ալիևն այսօր ողջագուրվել է Սթոլտենբերգի հետ, ձեռքի հետ էլ՝ շնորհավորել Պուտինին
18.03.2024 | 22:20

ՌԴ նախագահական ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո Վ. Պուտինին շնորհավորող պետական ղեկավարների ցանկը ցույց է տալիս արդի երկփեղկված միջազգային կարգում ով՝ որ բևեռում է: Ուրեմն, Պուտինին շնորհավորողների ցանկում համաշխարհային քաղաքականության մեջ ծանրքաշային պետական առաջնորդներից են Չինաստանի, Հնդկաստանի և Իրանի ղեկավարները: Միջին քաշային կարգից՝ Բելառուսի, Ղազախստանի, Ուզբեկստանի, ԿԺԴՀ-ի ղեկավարները և այլն: Պարզ երևում է Հավաքական Արևմուտքի հակառակորդ առանցքը՝ ՌԴ-Իրան-Չինաստան և նրան հարող Հնդկաստան: Արևմուտքից՝ միահամուռ ոչ մի շնորհավորանք, ընտրություններն անօրինական են, Պուտինը լեգիտիմ չէ: Եվ՝ հետաքրքիր իրողություն. Բաքվում Ալիևն այսօր ողջագուրվել է Սթոլտենբերգի հետ, ձեռքի հետ էլ շնորհավորել Պուտինին: Այ, այսպես են ճիշտ մանևրում և մնում ջրի երեսին: Ի՞նչ ասեմ, հմուտ է դիվանագիտության մեջ, դրա համար էլ շարունակում է հաղթարշավը: Հեռուստաէկրաններին դարակազմիկ հարցազրույցներ տվող «կարկառուն քաղաքագետները» գուցե լուսավորե՞ն մեզ, իմանանք՝ Ադրբեջանը ո՛ր բևեռում է: Նաև խնդրենք, որ իրենց յոթհարկանի, բարդ բառակապակցություններով ուղղություն ցույց տան՝ մնանք հետամնաց եվրասիական գոտում և դուրս գանք ՀԱՊԿ-ի՞ց, թե՞ մտնենք զարգացած ԵՄ և հզոր ՆԱՏՕ: Երկու տեղում էլ Ալիևը, Էրդողանի հովանու տակ, հարգված և արժեքավոր գործընկեր է և հաստատ Հայաստանին նոր զիջումներ է պարտադրելու:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 2397

Մեկնաբանություններ