Սպիտակ տունը նախատեսում է Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների հնարավոր եռակողմ հանդիպում Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում, որպես տասնամյակներ տևած պատերազմին վերջ դնելու բանակցությունների հաջորդ քայլ՝ գրում է Politico-ն՝ հղում անելով Դոնալդ Թրամփի վարչակազմին մոտ կանգնած աղբյուրներին:               
 

Նոր իմացա՞ք, որ նա կրիմինալ է

Նոր իմացա՞ք, որ նա կրիմինալ է
20.02.2025 | 18:25

Քիչ առաջ բերման է ենթարկվել Վարդան Ղուկասյանն իր շքախմբով: Բերման են ենթարկվել ապօրինի զենք-զինամթերք կրելու կասկածանքով: Այն, որ Վարդան Ղուկասյանը բերման է ենթարկվել, ես ընդունում եմ որպես շատ բնական բան: Ինձ համար միակ կասկածելին այն է, որ նա բերման է ենթարկվել այն ժամանակահատվածում, երբ հայտարարել է, որ առաջադրվելու է Գյումրու քաղաքապետ: ՆԳՆ տղաներ և աղջիկներ, նոր իմացա՞ք, որ նա կրիմինալ է: Թե՞, որ նա Գյումրու հրապարակում գոռում էր «քայլ արա, մերժիր Սերժին», կրիմինալ չէր, իսկ երբ ՔՊ-ին դեմ է դուրս գալիս՝ կրիմինալ է: Դուք ծաղրածուներից ոչնչով չեք տարբերվում, պարոնայք (իսկ հիմա նաև տիկնայք) իշխանավորներ:

Կարեն Քոչարյան

Դիտվել է՝ 5922

Մեկնաբանություններ