ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վերջերս կասկածներ է հայտնում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա իր ազդեցության վերաբերյալ՝ գրում է Axios-ը։ Նա իր վստահված անձանց խոստովանել է, որ սխալ է գնահատել Ռուսաստանի ղեկավարի՝ հանուն խաղաղության պատրաստակամությունը։ Շաբաթ օրը Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ կսահմանի միայն այն դեպքում, եթե ՆԱՏՕ-ի բոլոր երկրները բարձր մաքսատուրքեր սահմանեն Չինաստանի համար։               
 

Իրանը անվտանգային ծածկույթ է ապահովում Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքներում

Իրանը անվտանգային ծածկույթ է ապահովում Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքներում
19.05.2025 | 14:05

Իրանը և Ադրբեջանը համատեղ զորավարժություն են անցկացնում։ Հատկանշական է, որ զորավարժություն է անցկացվում Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի այն տարածքներում, որտեղ, ըստ նույն իրանական աղբյուրների, պատերազմից հետո տեղակայվել էին իսրայելական զինված ուժերի որոշ ստորաբաժանումների ներկայացուցիչներ։

Ադրբեջանը վարում է խանդի տեսարաններով քաղաքականություն, որն այդքան էլ չի բխում սեփական շահերից։

Հայաստանի հետ Իրանի ջերմ հարաբերություններից հանգիստ չունի Ադրբեջանը և հիմա, հանուն այդ հարաբերությունները ստվերելու, պատրաստ է Իրանի, ոչ ավել-ոչ պակաս, զինված ուժերի ներկայացուցիչներին արտոնել գտնվելու այնպիսի վայրերում, որտեղ իսրայելական հետաքրքրվածություն կա։ Ադրբեջանն այս զորավարժությունները բոլորովին այլ լույսի ներքո է ցույց տալիս, բայց իրականում իրանական նպատակը, այսպես ասած, տարածքի հետախուզումն է, որպեսզի համոզված լինի, որ իսրայելական տարրեր չկան։ Բացի այդ, Թեհրանը նաև հստակ մեսիջ է հղում, որ կարող է անվտանգային ծածկույթ ապահովել նաև այդ հատվածներում, եթե Իրանի դեմ այդ տարածքներից որևէ ռազմական գործողություն լինի։ Իսկ Ադրբեջանի ակնկալիքն այն է, որ բարձրացնի իր դերը Իրանի կյանքում, և Իրանը Ադրբեջանն ավելի առաջնային հարևան համարի, քան՝ Հայաստանը։

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 1801

Մեկնաբանություններ