Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Ռուբինյան Ռուբեն, «գյուղում դեռ ոչ բոլորն են մահացել»

Ռուբինյան Ռուբեն, «գյուղում դեռ ոչ բոլորն են մահացել»
18.06.2025 | 12:33

Ռուբինյան Կարապետի (երևի կհիշեք) որդի Ռուբինյան Ռուբենը (գրեթե յուրաքանչյուր օր տեսնում եք) ասում է` «1996 թվականի նախագահական ընտրություններն արդար չեն եղել»:

Հերթական ճիշտը համեմված տարրական ձեռնածությամբ (մանիպուլյացիայով):

ՈՒրեմն, Ռուբինյան Ռուբեն, «գյուղում դեռ ոչ բոլորն են մահացել»: Եթե Ձեր հայրիկին տեսնեք, նախ` կբարևեք: Դրանից բացի` վերջինիս հարցրեք, թե ինչով էր նա զբաղվում 1995 թվականին ՀՀ ԱԺ-ի և 1996 թվականին ՀՀ նախագահական ընտրությունների ընթացքում: Մասնավորապես` հետաքրքրվեք թիվ 1 ընտրատարածքի անցուդարձից, հարցրեք, թե ովքեր և ինչպես էին կազմակերպում իր և Տեր-Պետրոսյան Լևոնի «ընտրվելը»:

Եթե ժամանակ լինի, հարցրեք, թե ինչ էին անում քրեական հեղինակությունները և վերջիններիս ազգականները, օրինակ, նրանցից մեկի եղբայրը, ընտրական տեղամասերում և ինչ կապ ունեին նրանք Ձեր հայրիկի հետ:

Հարցրեք նաև, թե ով էր թիվ 1 ընտրատարածքում իշխանական պատգամավորության թեկնածուն: Չմոռանամ՝ Ռուբինյան Ռուբեն, Ձեր հայրիկին` Ռուբինյան Կարապետին, ԱՆՊԱՅՄԱՆ կհարցնեք, թե Հայաստանում առաջինը երբ և հատկապես որտեղ է կիրառվել «կարուսել» անվանմամբ ընտրակեղծարարական մեխանիզմը:

Եվ, եթե զբաղվածության, ծանրաբեռնվածության, հոգնածության կամ այլ պատճառով Ձեր հայրիկը չպատասխանի Ձեր հարցերին, ապա դրանց կպատասխանեմ ես:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 2882

Մեկնաբանություններ