Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Այլ գույներով է սկսում «փայլատակել» Թուրքիա կատարած այցը

Այլ գույներով է սկսում «փայլատակել» Թուրքիա կատարած այցը
25.06.2025 | 12:25

Արդեն կարող ենք հստակ ասել, որ ոչ թե «ռեժիմի» հետ գործ ունենք, այլ` խունտայի։ Իրավական ձևակերպումը կարևոր է՝ իրավիճակը ճիշտ հասկանալու համար։

Մյուս կարևոր հանգամանքն այն է, որ խունտան ո՛չ հանրային ռեսուրս ունի, ո՛չ ուժային մարմինների հավատարմություն, ո՛չ գաղափարախոսություն, ո՛չ էլ ապագայի նախագիծ, այսինքն` հեռանկար։

Իսկ ո՞րն է խունտայի ռեսուրսը։ Միակ ռեսուրսն արտաքին աջակցությունն է, և այս առամով արդեն այլ գույներով է սկսում «փայլատակել» Թուրքիա կատարած այցը, որից հետո սկսվեցին ռեպրեսիաները։

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 799

Մեկնաբանություններ