Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Մեկուսացիր

Մեկուսացիր
05.08.2025 | 21:59
Օգոստոսի 6
Առանձնանալու և Ինձ հետ հանգստանալու համար ավելի շատ ժամանակ հատկացրեք:
Եթե Ես` Աստծո Որդիս, կարիք ունեի խաղաղ հաղորդակցության Իմ Հոր հետ՝ առանձնության մեջ, հեռու աղմուկներից ու գործերից, հապա որքան ավելի դուք կարիք կունենաք այդ հաղորդակցության:
Հոգով վերալցվելը մեծ անհրաժեշտություն է:
Այդ մեկուսանալը Ինձ հետ` բացարձակ անհրաժեշտություն է:
Այդ մեկուսացումներից կվերադառնաք երբեմն այնքան զորացած, որ ի զորու կլինեք օրհնել ու բժշկել ուրիշներին:
Դիտվել է՝ 2025

Մեկնաբանություններ