Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 
  • Սեմինարներ ՄԻԱՎ-ի վերաբերյալ՝ ուսանողների շրջանում

    Սեմինարներ ՄԻԱՎ-ի վերաբերյալ՝ ուսանողների շրջանում

    25.11.2013| 15:40
    Նոյեմբերի 25-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում անցկացվեց «Խոսի′ր ՄԻԱՎ-ի մասին, հետազոտվի′ր ՄԻԱՎ-ի վերաբերյալ» ծրագիրը։ Բուհի ուսանողները տեղեկություններ ստացան ՄԻԱՎ-ի, դրա փոխանցման ճանապարհների, այն կանխարգելելու վերաբերյալ։
  • Salvador Fest. փառատոն, որտեղ միայն նոր գաղափարներ են

    Salvador Fest. փառատոն, որտեղ միայն նոր գաղափարներ են

    25.11.2013| 11:17
    Նոյեմբերի 24-ին մեկնարկեց «Salvador Fest 2013» մտքի փառատոնը։ Արդեն ամենամյա դարձած այս միջոցառմանը մասնակցում են բուհերի մարքեթինգային և հարակից ամբիոնների ուսանողներ, երիտասարդ մասնագետներ: Փառատոնի նպատակն է բացահայտել ստեղծարար և ինքնատիպ մտքեր ունեցող երիտասարդներին, նրանց տալ իրենց մտքերն իրականություն դարձնելու հնարավորություն։ Մարքեթինգի հայկական ակումբի ղեկավար Տարոն Պարսամյանը մասնակցելու հայտ ներկայացրած երիտասարդներին տեղեկացրեց մտքի փառատոնի կանոններին։
  • Ցերեկային քունը մշտապես «թարմ» է պահում ուղեղը

    Ցերեկային քունը մշտապես «թարմ» է պահում ուղեղը

    24.11.2013| 14:37
    Գիտնականները բացահայտել են, որ անգամ կարճ ցերեկային քունը օգտակար է մարդու օրգանիզմի համար: Այն ոչ միայն նվազեցնում է սիրտ-անոթային հիվանդությունների առաջացումը, այլև` արագացնում է նյութափոխանակությունը, ամրապնդում հիշողությունը` մշտապես «թարմ» պահելով ուղեղը:
  • Հրաժարականներ Գյումրու քաղաքապետարանում

    Հրաժարականներ Գյումրու քաղաքապետարանում

    22.11.2013| 00:14
    Գյումրու քաղաքապետարանում հերթական հրաժարականի դիմումն է գրել կրթության բաժնի պետ Արմեն Նախշքարյանը, ով նաև Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի դասախոս է։ ՈՒշագրավ է, որ մասնագիտությամբ պատմաբան Նախշքարյանը մշտապես համարվել է Սամվել Բալասանյանի թիմի անդամ և աշխատանքի էր անցել ԳՊՄԻ ռեկտոր Վարդևան Գրիգորյանի անմիջական բարեխոսությամբ։
  • Արմեն Աշոտյանին լուրջ փորձություն է սպասում

    Արմեն Աշոտյանին լուրջ փորձություն է սպասում

    22.11.2013| 00:12
    Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի և Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի հնարավոր միավորման լուրից տևական ժամանակ ալեկոծվում են քաղաքի ուսանողությունն ու պրոֆեսորադասախոսական կազմը:
  • Երիտասարդները չեն պատրաստվում լքել գյուղը

    Երիտասարդները չեն պատրաստվում լքել գյուղը

    20.11.2013| 17:23
    «Երիտասարդական ակումբների դաշնություն» ՀԿ-ն Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` որպես ՀՀ նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթի շրջանակներում իրականացնում է «Մեկնարկ» ծրագիրը։ Այն դրամաշնորհի է արժանացել «Գյուղական համայնքի բնակչության հետաքրքրություններին և պահանջներին համապատասխան ծրագրերի իրականացում, որոնք կնպաստեն գյուղից չհեռանալուն և կընձեռնեն գյուղում գործելու հնարավորություն» անվանակարգում։
  • Համալսարանական ավանդույթներ.  հայ լինելու ձևերը

    Համալսարանական ավանդույթներ. հայ լինելու ձևերը

    19.11.2013| 22:34
    Այնուամենայնիվ, հետաքրքիր է լրագրողի մասնագիտությունը` անակնկալները գրեթե միշտ են, անակնկալն է, որ լրագրողի կյանքը դարձնում է անկանխատեսելի, չկարգավորված, ու դա հրաշալի է: Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետում բացվելու էր հեռաուսուցման լաբորատորիա` ինքնին սովորական, գրելու առումով մի քանի տող խոստացող իրադարձություն, որ առավելագույնս կարող էր համեմվել պաշտոնական խոսք ու խոստովանությամբ: ՈՒ` էլ ոչինչ: Մնացածը հանգիստ կարող էր շրջանցվել, որովհետև ամեն օր չես գրի որտեղից է ծագում ու որտեղ է մայր մտնում արևը այնպես, որ հետաքրքրի կարդացողին:
  • Dasaran.am-ը պատրաստվում է ծառայության

    Dasaran.am-ը պատրաստվում է ծառայության

    18.11.2013| 16:50
    «Dasaran.am» կրթական ծրագիրը և «Նոր սերնդի դպրոց» հասարակական կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ համագործակցությամբ` շուտով մեր սիրելի աշակերտներին կներկայանան նոր նախաձեռնությամբ՝ «Dasaran.am-ը պատրաստվում է ծառայության» խորագրով: Նախաձեռնության նպատակն է «Dasaran.am» կրթական հարթակի միջոցով մեր աշակերտների շրջանում բարձրացնել Հայաստանի զինված ուժերի մասին իրազեկությունը՝ խթանելով բանակ-հասարակություն կապը` սկսած դպրոցից:
  • Ոչ պետական բուհերի ուսանողները նշեցին երիտասարդական տոները

    Ոչ պետական բուհերի ուսանողները նշեցին երիտասարդական տոները

    18.11.2013| 16:49
    Նոյեմբերի 18-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և «Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» հասարակական կազմակերպությունն «Առնո Բաբաջանյան» համերգասրահում անցկացրին «Մեր տոնն է այսօր» խորագրով միջբուհական փառատոնը։ Այն իրականացվում էր Երիտասարդության համաշխարհային և Ուսանողության միջազգային տոներին նվիրված միջոցառումների շրջանակներում։ Փառատոնին մասնակցում էր 13 ոչ պետական բուհերի շուրջ 30 ուսանող։
  • ՌԴ մեկնող միգրանտները քննություն կհանձնեն

    ՌԴ մեկնող միգրանտները քննություն կհանձնեն

    18.11.2013| 11:35
    Ռուսաստանի Կրթության նախարարությունը նախատեսում է խստացնել կանոնները Ռուսաստանում աշխատել ցանկացող միգրանտների նկատմամբ` փորձաքննության միջոցով: Ըստ տվյալ կառույցի, օտարերկրյա քաղաքացիների փորձարկումը կներառի ոչ միայն ռուսերեն հարցեր, այլև տարածաշրջանին, երկրի պատմությանը, մշակույթին առնչվող, ինչպես նաև` իրավական հարցեր: