Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան արձագանքել է ՈՒկրաինայի տարածքին, մասնավորապես՝ Կիևին Ռուսաստանի հասցրած հարվածներին։ «Մենք պետք է հավատարիմ մնանք մեր որդեգրած ուղուն՝ ամրացնել ՈՒկրաինայի պաշտպանությունը և ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա՝ լրացուցիչ պատժամիջոցներով և սերտ համագործակցությամբ մեր դաշնակիցների ու գործընկերների հետ»,- ասել է Կոշտան։               
 

Ասում են...

Ասում են...
29.03.2019 | 00:52

...թե բանակի նկատմամբ «բզբզոցը» չի ավարտվում Ռոբերտ Քոչարյանի ու Վազգեն Սարգսյանի նկատմամբ «նոր ընթերցումներով»: Օրերս Սերժ Սարգսյանի ծննդավայր Տեղ գյուղի բնակիչ, ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչության երբեմնի պետ Վարդան Ավետիսյանը, որի անունը մի ժամանակ շրջանառվում էր որպես Սյունիքի մարզպետ, որը նաև «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման մոդերատորներից էր, և որին պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը ցանկանում էր գործից ազատել (վերջնահաշվում Վարդան Ավետիսյանը դարձավ նախարարի խորհրդական` շնորհիվ Սերժ Սարգսյանի հոր` Ազատ դայու հետ լավ կապերի), օրերս ասել է, որ ապրիլի սկզբներին հայրենական հետախուզությունը հայաստանյան իշխանություններին, երկու անգամ տեղյակ է պահել ադրբեջանական հարձակման մասին, սակայն իշխանությունները բանի տեղ չեն դրել։ «Մարդն ակնհայտորեն Սերժ Սարգսյանին է խաղի մեջ քաշում, չնայած նրան իր տեղը դրեց Արցախի պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանը»,- ասաց մեր աղբյուրը:

Դիտվել է՝ 13740

Մեկնաբանություններ