ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վերջերս կասկածներ է հայտնում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա իր ազդեցության վերաբերյալ՝ գրում է Axios-ը։ Նա իր վստահված անձանց խոստովանել է, որ սխալ է գնահատել Ռուսաստանի ղեկավարի՝ հանուն խաղաղության պատրաստակամությունը։ Շաբաթ օրը Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ կսահմանի միայն այն դեպքում, եթե ՆԱՏՕ-ի բոլոր երկրները բարձր մաքսատուրքեր սահմանեն Չինաստանի համար։               
 

Աստղագիտական թեմաների քննարկման նպատակով Հայաստան են ժամանել 20 երկրի շուրջ 60 գիտնական

Աստղագիտական թեմաների քննարկման նպատակով Հայաստան են ժամանել 20 երկրի շուրջ 60 գիտնական
14.09.2019 | 12:55

Երևանում սեպտեմբերի 15-21-ը տեղի կունենա միջազգային գիտական համաժողով՝ նվիրված սպիտակ թզուկ պարունակող սեղմ կրկնակի աստղերին (Compact White Dwarf Binaries): Վերջիններս գերնոր աստղերի (SN Ia) ծագման աղբյուրն են, ուստի մեծագույն կարևորություն ունեն արդի աստղաֆիզիկայի համար և գտնվում են միջազգային աստղագիտական հանրության ուշադրության կենտրոնում: 2011 թ-ին այս հետազոտության համար շնորհվել է Նոբելյան մրցանակ:


Այս մասին տեղեկացնում է կազմ կոմիտեի նախագահ, Մեքսիկայի ազգային համալսարանի պրոֆեսոր Գագիկ Թովմասյանը, նշում նաև, որ աստղագիտական թեմաների քննարկման նպատակով Հայաստան են ժամանել 20 երկրի շուրջ 60 գիտնական, որոնք ներկայացնում են այնպիսի հայտնի համալսարաններ, ինչպիսիք են Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտը, Քեմբրիջի, Շեֆիլդի, Պոտսդամի, Միչիգանի, Մոսկվայի պետական համալսարանները և այլն:
Գիտաժողովը, որը կազմակերպվում է Երևանի պետական համալսարանի Ֆիզիկայի ֆակուլտետի աջակցությամբ, կանցկացվի Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում՝ սեպտեմբերի 16-21-ը: Այն կմեկնարկի ժամը 09:00-ին:


Միաժամանակ, Հայաստան ժամանած ականավոր գիտնական, Անգլիայի Ուորուիք (Warwick) համալսարանի պրոֆեսոր Բորիս Գենսիկեն հատուկ դասախոսություն կկարդա ԵՊՀ դասախոսների, ուսանողների և թեմայով բոլոր հետաքրքրվողների համար: Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 15:00 -ին ԵՊՀ-ի գիտխորհրդի դահլիճում:
Կոնֆերանսի մասին այլ մանրամասների կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով:

Դիտվել է՝ 3927

Մեկնաբանություններ