«Այսօր մենք ունենք 26 երկիր, որոնք պաշտոնապես պարտավորվել են, իսկ որոշները դեռևս դիրքորոշում չեն արտահայտել՝ զորքեր տեղակայել ՈՒկրաինայում որպես «աջակցության ուժ» կամ ներկա լինել ցամաքում, ծովում կամ օդում: Այդ ուժը չի ձգտում որևէ պատերազմ սկսել Ռուսաստանի հետ»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ։               
 

Ասում են

Ասում են
13.03.2022 | 11:49

Բարձրախոսով հնչող ադրբեջանցու ձայնը, ցավոք, ազդեցիկ է և ուժեղ է հնչում, որովհետև 680 հազար հայ ընտրող նրան տվել է այդ իրավունքը։


Ի դեպ, երբ ադրբեջանցու կողմից հնչում են Խրամորթը կամ Նորշենը լքելու կոչերը, այդ ձայնն ուղիղ իմաստով վերաբերում է Երևանին։ Եվ Երևանում նստած ցանկացած մարդ պետք է հասկանա, որ իրեն են ասում՝ լքի´ր քո երկիրը, որ ադրբեջանցին «խոսում» է երևանցու հետ։
Այսօրվա համաշխարհային առճակատման պայմաններում մենք պետք է առավելագույնս սառը և հստակ կարողանանք ձևակերպել մեր խնդիրները և լուծել դրանք։
Խնդիրը հստակ է. Արցախի հայաթափության կասեցում և Արցախում բնականոն կյանքի հաստատում։


Վահե Հովհաննիսյան

Դիտվել է՝ 35991

Մեկնաբանություններ