ՆԱՏՕ-ն փաստացի կմտնի Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ, եթե իրականացվի ՈՒկրաինայի վրայով թռիչքներից զերծ գոտի ստեղծելու և ՆԱՏՕ-ի ու ԵՄ պետությունների կողմից ռուսական անօդաչու սարքերի ու հրթիռների ոչնչացման գաղափարը։ Այս մասին իր Telegram ալիքում գրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը:               
 

Կարևորը աչքկապոցի ասֆալտն ա

Կարևորը աչքկապոցի ասֆալտն ա
05.12.2023 | 07:23

Սրանց անբարոյականությունն էսօր էն աստիճանի ա հասել, որ Բաքվի բանտերում գտնվող Արցախի ռազմաքաղաքական էլիտայի մասին էլ ոչ մի բառ չեն ասում: Չորով ասում են, որ էդ թեման էլ ա, Արցախի հարցի պես, իրենց համար փակված: Եթե հիշողությունս ինձ չի դավաճանում՝ դաժե մարդավարի սկի չեն էլ դատապարտել՝ թեկուզ ձևական:

Անհայրենիք ու ստրկամիտ մարդու համար ստամոքսից դենը գաղափար ուղղակի չկա՝ սրանում էս հինգուկես տարվա մեջ համոզվել ենք բազմակի: Կարևորը աչքկապոցի ասֆալտն ա ու քաղաքի տոնական ձևովորումը, մնացածը, ըստ սրանց, պաթոս ա:

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 10444

Մեկնաբանություններ