Լեհաստանի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել, որում մեղադրել է Ռուսաստանին՝ ՈՒկրաինայում գտնվող թիրախների վրա անօդաչու թռչող սարքերի հարվածների ժամանակ իր օդային տարածքը աննախադեպ կերպով խախտելու մեջ։ «Լեհաստանի Զինված ուժերի ենթակայության տակ գտնվող ռեսուրսները մնում են լիովին պատրաստ՝ անհապաղ արձագանքելու համար»,- նշվում է հաղորդագրության մեջ։               
 

Հոգնել եմ

Հոգնել եմ
12.12.2023 | 23:05

Այնպե՜ս եմ հոգնել ես ամեն ինչից,

Աշխարհի կեղտոտ, խճճված խաղից,

Երբ աշխարհ մտա՝ բանից անտեղյակ,

Փորձեցի կյանքում ինքս էլ խաղալ։

Կայտառ, հոգեզմայլ, սրտով անապակ,

Մտա խաղի մեջ, բայց շուտ հասկացա,

Որ կանոները շատ են այլանդակ,

Եվ ի զորու չեմ ես այսպես խաղալ։

Քաշվել եմ մի կողմ, ստեղծել նոր աշխարհ,

Ապրում եմ այստեղ՝ հոգուս հետ խաղաղ,

Ինձ տեղ չգտա ես ձեր աշխարհում,

Թողեք, որ մնամ դիտորդի դերում…

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆ

Գծանկարը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 3755

Մեկնաբանություններ