Թուրքիան Բախտիյար Էրսայի փոխարեն Ադրբեջանում «Ծառայողական խմբի» նոր հրամանատար է նշանակել:
Բախտիյար Էրսային փոխարինելու է Սոներ Օրուջօղլուն։
Վերջինիս արդեն ընդունել է Ադրբեջանի Պնախարար Զաքիր Հասանովը։
Սոներ Օրուջօղլուն գեներալ է, նրա մասին առայժմ շատ տվյալներ չեմ հասցրել ուսումնասիրել։ Սակայն նշանակումն ինքնին ուշագրավ է, քանի որ Ադրբեջանը հետևողականորեն փորձում է ցույց տալ, թե ունի առանձին բանակ, բայց ակնհայտ է, որ «Մեկ ազգ, երկու պետություն» կոնցեպտը այլևս դարձել է «մեկ ազգ, մեկ պետություն, մեկ բանակ», և խոսել Ադրբեջանի ինքնիշխանության մասին, իհարկե դժվար է։
Ալիեւը դարձել է Էրդողանի դրածոն, կառավարիչը, ով ամեն հարցում հաշվետու է Էրդողանին։
Ի դեպ, ասվածի լավագույն ապացույցը Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հայտարարությունն էր, որ «Հայաստանի հետ վաշինգտոնյան ամբողջ պրոցեսը սկզբից մինչև վերջ Թուրքիայի հետ խորհրդակցվել է»:
Եթե դիվանագիտական լեզվից թարգմանենք, կդառնա, որ Ալիևը արտաքին քաղաքականության մեջ ամբողջովին կախյալ է Թուրքիայից։
Արա ՊՈՂՈՍՅԱՆ