«Այսօր մենք ունենք 26 երկիր, որոնք պաշտոնապես պարտավորվել են, իսկ որոշները դեռևս դիրքորոշում չեն արտահայտել՝ զորքեր տեղակայել ՈՒկրաինայում որպես «աջակցության ուժ» կամ ներկա լինել ցամաքում, ծովում կամ օդում: Այդ ուժը չի ձգտում որևէ պատերազմ սկսել Ռուսաստանի հետ»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ։               
 

Քեզ արդեն զրկել են հեքիաթի քաղաքացիությունից

Քեզ արդեն զրկել են հեքիաթի քաղաքացիությունից
30.10.2024 | 11:01

Մեր անգլերենի ուսուցչուհին հայրենադարձ էր, Ամերիկայում էր ապրել ու հաճախ էր մեզ պատմում էդ հեռավոր ու անիրական թվացող երկրի մասին։ Մի օր մեզ պատմեց, թե ոնց են մի անգամ Նյու Յորքում ժամերով խցանման մեջ մնացել։ Դա մեզ համար հեքիաթի նման էր հնչում՝ մեծ քաղաք, մեծ շենքեր, անթիվ մարդիկ, լիքը փողոցներ, խցանումներ, աղմուկ․․․

Հետո ես մեծացա, Երևանն էլ իմ հետ մեծացավ, ես ընդարձակվեցի, Երևանն էլ ընդարձակվեց, ես դարձա մտքաշատ, հուշաշատ, հիշաշատ, իսկ Երևանը դարձավ մարդաշատ, մեքենաշատ, շենքաշատ... Ու հիմա ես ամեն օր խցանման մեջ եմ հայտնվում՝ մեծ քաղաք, մեծ շենքեր, անթիվ մարդիկ, լիքը փողոցներ, խցանումներ, աղմուկ․․․ Ու նոր եմ միայն հասկանում, որ հեքիաթն էն էր, որտեղ խցանումներ չկային։

Այ տենց, երբ հայտնվում ես քո երազած հեքիաթում, մեկ էլ հասկանում ես, որ հեքիաթն էն էր, որտեղից գալիս ես, բայց էլ հետ գնալ հնարավոր չի, քեզ արդեն զրկել են հեքիաթի քաղաքացիությունից։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 8223

Մեկնաբանություններ