ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը թույլատրել է ՈՒկրաինային հեռահար հարվածներ հասցնել Ռուսաստանին՝ Fox News-ի եթերում հայտարարել է ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը։ Նրա խոսքով՝ Պենտագոնը ՈՒկրաինային նման լիազորություն չի տվել, սակայն, Սահմանադրության համաձայն, Թրամփը երկրի գերագույն գլխավոր հրամանատարն է, և բոլորը ենթարկվում են նրան:               
 

Մեզ Մակեդոնացու սուր է պետք

Մեզ Մակեդոնացու սուր է պետք
23.10.2024 | 16:20

Միայն Մակեդոնացու սուրը կփրկի մեզ՝ երկարատև մզզալու փոխարեն, և բնավ կարևոր չէ՝ ո՛ր քաղաքական ուժից կլինի նա, կարևորը՝ ի զորու լինի:

Գորդյան հանգույցն այլ կերպ հնարավոր չէ լուծել:

Գորդիոս տոհմապետը լավ խճճել է մեզ, ամուր կապել գերանին:

Առաջինը նա պիտի մնա սրի տակ, հետո միայն՝ փրթել հանգույցն ու արժանապատվորեն ներկայանալ աշխարհին՝ ամուր կանգնելով ազգային շահի ոտքերին:

Բացառիկ իրավիճակ է պատմության մեջ, երբ երկիրը կորցնելու դեպքում մեղավոր կլինի ողջ ինֆանտիլ, իր յեղն ու բրինձը բարկենդանին բաժանող ազգը:

Այսպես շարունակվելու դեպքում, Աստված մի արասցե, վախենամ, աշխարհաքաղաքական այս խառնաշփոթում Կովկասից բացակայենք միայն մենք՝ հայերս:

Այդ մենք ենք կապված գերանին ու՝ խճճված Գորդյան պարանի հանգույցներով:

Առանց չափազանցության՝ անկայուն, անլուրջ, ծիծաղելի վիճակում ենք, ցանկացած երկիր կարող է մոտենալ ու թքել մեր երեսին, բռնաբարել, քթներիս աչիկո խփել, քացով՝ քամակներիս ու դուրս շպրտել մեզ՝ մեր տներից....

Սա իրողություն է, ցավոք, օդից զրույց չէ:

Թշնամուն ողջ երկիրդ էլ տաս՝ վասն քո խաղաղության ու լագանի, չի բավարարվելու, կյանքդ է ուզելու, անպատիվ ոչնչանալդ...

Սուսաննա Բաբաջանյան

Դիտվել է՝ 9055

Մեկնաբանություններ