Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ նախապատրաստական աշխատանքներ են տարվում ինչպես Թեհրանում գտնվող դեսպանատունը, այնպես էլ Թավրիզում գտնվող գլխավոր հյուպատոսությունը տարհանելու ուղղությամբ: «Հաշվի առնելով տեղի ունեցող զարգացումները՝ մարդկանց կյանքը չպետք է վտանգի ենթարկվի»,- ասել է Բայրամովը:               
 

Զարմանում եմ մեր քաղաքացիների անվերջ զարմանալու ունակության վրա

Զարմանում եմ մեր քաղաքացիների անվերջ զարմանալու ունակության վրա
28.02.2026 | 16:07

Հետաքրքիր է, որ մեր հարևանությամբ կատարվող այս խառը իրավիճակում մարդիկ գալիս, զարմացած ասում են, թե մեր քաղաքական ղեկավարությունը նարդի է խաղում կամ ուրախ ավտոբուս քշում:

Ժողովուրդ ջան, բա էլ ի՞նչ պետք է անեին. այս 6 տարվա մեջ չհասկացա՞ք, որ ամենից նվազ վնասակար բաները, որ արել են, դա նարդի խաղալն է և թմբուկ խփելը։

Զարմանում եմ մեր քաղաքացիների անվերջ զարմանալու ունակության վրա:

Տաթևիկ Հայրապետյան

Դիտվել է՝ 673

Մեկնաբանություններ